Շիրակի մարզի անտառապատկան 4670 հեկտարից անտառածածկ է 2300-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզի անտառապատկան 4670 հեկտարից անտառածածկ է 2300-ը

17:40 19.03.2022

2017 թվականին վավերացված Կլիմայի փոփոխության Փարիզյան  համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը վերականգնել, ընդլայնել անտառային տարածքները։ Դասական իմաստով անտառային տարածք չհամարվող Շիրակի մարզում անտառային շերտն ամբողջ տարածքի ընդամենը 1 տոկոսն է կազմում։ Անտառապատկան 4670 հեկտարից անտառածածկ է միայն 2300-ը։

«Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ Շիրակի անտառների զգալի մասը հատվել են 90-ականներին, մարզն իր անտառային ծածկույթով աչքի չի ընկնում, բայց բոլոր հնարավորություններն ունի անտառային մարզ դառնալու համար․

«Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի իսկապես դառնալու անտառածածկ մարզ, որովհետև Շիրակի մարզում կան բոլոր բնակլիմայական պայմանները, կան աշխարհագրական ու լանդշաֆտային հնարավորությունները»։

Շիրակի մարզում բնական վերաճով ձևավորված անտառային փոքր հատվածներ կան միայն Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում։ Անտառները մեծամասամբ արհեստական են, հիմնականում՝ թեք լանջերի վրա, աստիճանաձև դասավորությամբ, որպեսզի կանխվի նաև հողային էրոզիան։ Այս և անտառային այլ հիվանդություններ Շիրակի մարզի անտառները չունեն, փոխարենը գրեթե ամեն տարի մեծ վնաս են կրում հրդեհներից։ Անտառային հրդեհների մեծ մասը մարդկային գործոնով են պայմանավորված։ Բնապահպանների կարծիքով բնական էկոհամակարգի վրա մարդու բացասական ազդեցությունը մեղմելու համար հստակ քայլեր են պետք։

Անտառածածկ տարածքների ավելացման համար փոքր չափաբաժնով, բայց անտառտնկումներ կատարվում են մարզում տարբեր ծրագրերով։ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Անանիկյանը նշել է, որ այս տարի միայն երկու բնակավայրում մոտ 100 հեկտար համայնքային անտառ է հիմնվելու մասնավոր ներդրումներով․

«Մոտ 38 հեկտար անտառ տնկվելու է Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ բնակավայրում և մոտ 60 հեկտարը՝ Ախուրյանի տարածաշրջանի Մեծ Սարիար բնակավայրում։ Քիչ, բայց մյուս բնակավայրերում էլ շարունակվում է անտառների հիմնումը»։

Համայնքներում անտառապատկան հողատարածքներ կան, որոնք տվյալ բնակավայրերի ենթակայության հողեր են համարվում։ Անտառներ հիմնելու նպատակով անտառտնտեսությանը հատկացված տարբեր տարածքներից որոշ հատվածներ ժամանակին սեփականաշնորհվել են համայնքների կողմից։ Հիմա այս խնդիրն էլ է օրակարգում, անտառտնտեսությունն ու համայնքները բանակցում են խնդիրը փոխանակման տարբերակով լուծելու ուղղությամբ։

Դրան զուգահեռ նոր չափագրումներ և ուսումնասիրություններ են կատարվում անտառների կառավարման պլանները մշակելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալու հստակեցնել անտառային հողերի մասին տվյալները, նպատակային օգտագործման հնարավորությունները։ Անտառների կառավարումն իրենից ենթադրում է անտառի ստեղծում, խնամք, աճեցում, ինչպես նաև տարածքների նորացում և ընդլայնում։ Անտառների կառավարման գործընթացների հանրային մոնիթորինգ իրականացնելու համար կազմվել է մեթոդական ձեռնարկ։ Կարևորվում է անտառների կառավարման գործընթացում հասարակության ներգրավվածությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP