22:45 27.07.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր`«Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»:
Հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ տեղեկացնելով, որ «ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 5-րդ գլխով սահմանված է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը, որի 13-րդ կետի համաձայն՝ «Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով: Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան և հրատապ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանություններ»:
Վերոգրյալից բխում է, որ Դիտորդների խմբի կողմից իրենց հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:
Մինչդեռ սույն թվականի հուլիսի 25-ին «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը հրապարակային հայտարարել է, որ ««Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր…»:
Նշված հայտարարությունը անելով՝ Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը: Ինչ վերաբերում է կալանավորված անձին, ապա հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քաջատեղյակ է «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող 4 անչափահաս երեխայի մոր խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվել են և ձեռնարկվում են միջոցառումներ:
Մասնավորապես՝ կալանավորված կինը սույն թվականի մայիսի 25-ին հայտնել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որ երեխաներից մեկին ցանկանում է տեղավորել մանկատուն: Տարվել է բացատրական աշխատանք, որի արդյունքում հրաժարվել է երեխային մանկատուն ուղարկելու մտքից. վերջինս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նշված հարցում իրեն աջակցելու համար:
Ի պատասխան կալանավորված անձի խնդրանքի քաղաքապետարանի իրավասու մարմինը հայտնել է, որ երեխայի ծննդյան վկայականի, առողջական վիճակի մասին տեղեկանքի և երեխայի օրինական ներկայացուցչի առկայության դեպքում խնդրին կտրվի դրական լուծում: Ներկայում երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ): Ինչ վերաբերում է անչափահաս երեխաների խնամքի հարցին, ապա վերջիններս գտնվում են կալանավորված կնոջ փաստացի ամուսնու խնամքի ներքո, իսկ երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ), մինչև խնամակալության հարցի վերջնական լուծում ստանալը»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...