20:06 24.03.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։ Հայտնում է aliq.ge-ն։
Ըստ նախարարի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։
«Ցանկացած գործ ունի տարբեր փուլեր, նախ քննարկվում է ընդունելիությունը, հետո գործը գնում է վերանայման էական փուլ ու հետո որոշում է կայացվում, սա իրավական գործընթացի մասերից մեկն է։ Երկու դեպք կա, խոսքը Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Գիրգվլիանիին սպանողների ներման մասին է։ Հայցն ընդունվել է վարույթ, վարույթն ընթացքի մեջ է, և այն անցնում է քննարկման էական փուլին»,- ասել է Բրեգաձեն։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելուն, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։ Սաակաշվիլին կարծում է, որ այս գործով հետաքննության ժամանակ վրացական իշխանությունները խախտել են իր իրավունքները։
Հիշեցնենք՝ Գելաշվիլիի 2005 թվականին տեղի ունեցած զինված հարձակման և նրան ծեծի ենթարկելու գործում, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլիի, Էրեկլե Կոդուայի և Գիա Սիրաձեի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռեւս 2014 թվականին։ Սաաակաշվիլիի և Իվանե Մերաբիշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել մարդու առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով։
Նշենք նաև, որ Սանդրո Գիրգվլիանիին (2006 թվականին եղել է վրացական միացյալ բանկի միջազգային հարաբերությունների բաժնի պետ) ու ընկերոջը նախ առևանգել, ապա մերկացրել են և դաժանաբար ծեծել: Գիրգվլիանիի խոշտանգված մարմինը հայտնաբերվել է Օքրոկղանայի գերեզմանատան հարակից տարածքում:
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2018 թվականի հունվարի հինգին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործով 4 տարի ազատազրկման է դատապարտել: Սաակաշվիլիի պատիժը «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազել է և կազմել 3 տարի:
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...
12:55 07.06.2025
Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերիցԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...
12:41 07.06.2025
Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցումՄ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:30 07.06.2025
Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրանԳերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...