Կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

23:45 27.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից հետագա ծառայողական պարտականությունները կատարելու համար: Այդ պատճառով 2016թ. նոյեմբերին վերջինս դիմել է զինվորական հոսպիտալ:

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում կատարված հետազոտությունների արդյունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի 05.05.2017թ. որոշմամբ, կապիտանը ճանաչվել է` «Պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով», իսկ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:

Զեկուցագիր ներկայացնելով վերադաս հրամանատարությանը` կապիտանը փորձել է տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ առողջական խնդիրների պատճառով համապատասխան պայմաններում ծառայությունը շարունակելու նպատակով, սակայն մերժվել է՝ ունակությունների և հմտությունների ոչ բավարար լինելու պատճառով:

2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունում կապիտանին առաջարկել են նշանակել ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր հաստիքին, ով նշված առաջարկը ընդունել է: Միաժամանակ, մտավախություն ունենալով, որ այս առաջարկը նախորդների նման կարող է չհաստատվել՝ խնդրանքով դիմել է իր ծանոթ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ կոչումով փոխգնդապետին, և քննարկել նշված հաստիքին նշանակվելու իրական հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տեղափոխության համար գումար տալ:

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը, հաշվարկելով, որ նշված պաշտոնին կապիտանի նշանակումը հնարավոր է այն պատճառով, որ դա վերջինիս բնակության վայրին մոտ է, և նշված պաշտոնի զբաղեցման համար նրա ունակությունները բավարար են, որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և հայտնել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի միջոցով՝ խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով հափշտակելով կապիտանի կողմից տրված գումարը: Իսկ կապիտանը սահմանված ընթացակարգով 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք հանդիսացող 1080 հատ 7.62մմ և 208 հատ 9մմ տրամաչափի, ընդհանուր՝ 1288 հատ փամփուշտ, որոնք պատկանել են նրա հորը: Պարզվել է դրանց ձեռք բերման աղբյուրը։

Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Պ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ Հ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով, Մ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP