11:20 27.03.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին Ջորջիա նահանգի Կոմերս քաղաքում տեղի ունեցած համախոհների հանրահավաքում կշտամբել է Սպիտակ տան ներկայիս վարչակազմին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել «ամերիկյան երազանքի մարդասպան»։
Ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահները միասին վերցրած չէին հասցնի այն վնասը, ինչ Ջո Բայդենը հասցրեց ընդամենը 15 ամսվա ընթացքում: Ընդամենը մեկ տարում նրան հաջողվեց սպանել, բառացիորեն սպանել ամերիկյան երազանքը։ Բայց հույսը մի կորցրեք, քանի որ ճիշտ ղեկավարության դեպքում Ամերիկան կվերադառնա ավելի մեծ, ուժեղ և հզոր, քան երբևէ»,- նրա խոսքերն է մեջբերել Daily Mail-ը։
Թրամփը հորդորել է Բայդենին «հրաժարվել» Ուկրաինայից՝ երկրում կենսալաբորատորիաներ կազմակերպելու գործում իր որդու՝ Հանթերի հավանական մասնակցությունից։
«Ջո Բայդենը պետք է հրաժարվի Ուկրաինայի հետ կապված ամեն ինչից,թե որքան գումար են ստանում Ուկրաինայից։ Նրանք հարստություն են ստեղծել։ Մենք ունենք նախագահ, ով չի պատկերացնում, թե ինչ է անում, և նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում: Կեղծ տեղեկություններով մեզ քնեցնում են, թե նա փայլուն է գործում»,- զայրացել է Թրամփը։
Նախկին նախագահը հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակը երբեք չէր հասնի այնպիսի վիճակի, ինչպիսին հիմա է, եթե Թրամփը լիներ Սպիտակ տանը։ Թրամփը ակնարկել է, որ կարող է առաջադրվել 2024 թվականին նախագահի պաշտոնում։
Թրամփը Բայդենին մեղադրում է ամերիկյան երազանքը սպանելու մեջ
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...
13:34 07.06.2025
Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսվածԿոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...