Համեմունք, որ երիտասարդացնում է մաշկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Համեմունք, որ երիտասարդացնում է մաշկը

23:45 10.04.2022

Սննդաբան Տատյանա Եվստիգնեեւան նկարագրել է քրքումի օգտակար հատկությունները՝ այն անվանելով  մաշկի համար ամենաօգտակար համեմունքներից մեկը։ Այս մասին հայտնում է «Medic Forum»-ը։

«Այն ունի հակաբորբոքային, հակասեպտիկ, հակաբակտերիալ և հակատարիքային հատկություններ, որոնք քրքումը դարձնում են ոչ միայն հիանալի դեղամիջոց, այլև մաշկի խնամքի համար ամենահզոր կոսմետիկ միջոցներից մեկը»,- ​​ասել է փորձագետը։

Նա շեշտել է, որ քրքումը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր և վիտամիններ, ինչպես նաև կուրկումին, կալցիում, երկաթ և պղինձ։ Մաշկային խնդիրների դեպքում համեմունքը կարելի է օգտագործել՝ մաշկը մաքուր պահելու համար, բացի այդ, այն օգնում է վերահսկել ճարպագեղձերի ակտիվությունը։

Քրքումը նաև օգտագործվում է մի շարք մաշկային հիվանդությունների բուժման համար, նշել է մասնագետը։ Նրա խոսքով՝ համեմունքի շնորհիվ կարելի է   մաշկը պայծառացնել և թարմացնել, իսկ չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում այն ​​ավելացնել դիմակների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

15:13 23.06.2025

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

Սիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական ​​գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

15:05 23.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...

SHANTNEWS

15:00 23.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

14:57 23.06.2025

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

14:50 23.06.2025

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

Ռուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

BACK_TO_TOP