Ինչ նպատակի են ծառայում 19-րդ դարում Ալեքսանդրապոլում կառուցված դպրոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ինչ նպատակի են ծառայում 19-րդ դարում Ալեքսանդրապոլում կառուցված դպրոցները

18:33 29.03.2022

Գրագիտություն տարածելու համար Ալեքպոլում 19-րդ դարի առաջին կեսին բացվեցին առաջին քաղաքային դպրոցները, որտեղ առանձին էին սովորում աղջիկներն ու տղաները։ 1839-40 թվականներին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից կառուցվել է առաջին արական դպրոցը։ Քառամյա կրթությամբ դպրոցի ավարտական ատեստատը պահվում է Գյումրիի պատմության թանգարանում։

«Մենք տեսնում ենք, որ կրթական վկայագիրը երկլեզու է եղել՝ հայերեն ու ռուսերեն։ Առարկաների ցանկը՝ կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն, թվաբանություն, հայոց պատմություն, ռուսաց, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն և այլն։ Այսինքն՝ բավական լուրջ կրթական համակարգ էր»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի էքսկուրսավար Մարինե Հովհաննիսյանը։

Այն կոչվել է Փրկչի վիճակային դպրոց, կառուցվել է ալեքպոլցիների նվիրատվություններով, արական առաջին դպրոցը քանդվել է խորհրդային տարիներին, երբ սկսվել է եկեղեցու բակում շատրվանի շինարարությունը։ Մյուս բոլոր դպրոցների շենքերը պահպանված են։

«Որպես դպրոց նշանակություն ունեցող միակ կառույցը 6-րդ դպրոցն է, որտեղ գործել է Օլգինյան պրոգիմնազիան և այժմ շարունակում է գործել Պուշկինի անվան դպրոցը։ Մյուս բոլոր դպրոցները եղել են առանձնատներում»,- նշում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։

Առանձնատուն է այսօր նաև Արղության դպրոցի շենքը։ Այն եղել է առաջին օրիորդաց դպրոցը, բացվել է 1871 թվականին Ղահրաման Արղության-Երկայնաբազուկի նվիրատվությունների շնորհիվ։ Այն հարուստ ընտանիքների աղջիկների համար էր, իսկ կրթությունը վճարովի։ Այժմ այս շենքը բնակելի է՝ մասնավոր սեփականություն։ Նույն՝ սեփականության իրավունքով, օգտագործվում է նաև Ղազարոս Աղայանի ջանքերով քաղաքում հիմնված Սահականուշյան դպրոցը։ Այն կրթության օջախ է ծառայել 1882 թվականից մինչև 1921 թիվը, որից հետո դարձել է բնակելի տուն։ Հայտնի ընտանիքներից Քեշիշովների առանձնատունը, որը մինչև 1912 թվականը Օլգինյան պրոգիմնազիան էր, այսօր Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն է։

Ինչպես պատմական Գյումրիի շինությունների զգալի մասը, ալեքպոլյան նախկին դպրոցները ևս պատմական հուշարձաններ են՝ «Կումայրի» արգելոցի արժեքներ։ Անկախ շենքի պատկանելությունից, որևէ շինարարական միջամտության համար պետք է ստանալ մշակույթի նախարարության թույլտվությունը։ Իսկ այս շենքերի պահպանությունը արգելոց-թանգարանի պատասխանատվությունն է։

Բացառությամբ Փրկչի վիճակային դպրոցի, ալեքպոլյան մյուս բոլոր դպրոցների շենքերը կանգուն են, օգտագործելի կառույցներ են և բավականաչափ պահպանված վիճակում են։ Թեև «Կումայրի» արգելոցի ճարտարապետական հուշարձաններ են, բայց դրանք փլուզումից փրկվել են մասնավոր սեփականություն լինելու արդյունքում։

    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP