09:14 30.03.2022
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել ավելի քան 10 մլն մարդ (10 805 132), մահացել՝ 45 711-ը։ Մահվան ելքով դեպքերի թիվը, համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, աճել է 43%-ով, իսկ վարակման դեպքերի թիվը նվազել է 14%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Ամերիկյան տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան սահմանման փոփոխությամբ (Չիլի և Միացյալ Նահանգներ) և Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի հետադարձ ճշգրտումներով։
Վարակման դեպքերի նվազում է դիտվել ԱՀԿ-ի բոլոր 6 տարածաշրջաններում։ Առավել խիստ նվազումը դրսևորվել է Արևելյան Միջերկրականում (-32%), Աֆրիկայում (- 29%) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-24%)։ Եվրոպայում, որին բաժին է ընկնում մեկ շաբաթում աշխարհում գրանցված վարակման բոլոր նոր դեպքերի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել է 4%-ով։
Մահացության աճ է գրանցվել Ամերիկայում (+182%) և Հարավարևելյան Ասիայում (+116%)։ Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, հատկապես առավել նկատելի՝ Աֆրիկայում (-30%), Արևելյան Միջերկրականում (-22%) և Եվրոպայում (-17%)։
Հարավային Կորեան հայտնել է մեկ շաբաթում վարակակիրների ամենամեծ թվի մասին՝ 2 442 195։ Կորեային Հանրապետությանը հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) և Իտալիան (503 932)։
Չիլիում 7 օրում գրանցվել է մահվան ամենամեծ թիվը (11 858)։ Այնուհետև գալիս են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) և Կորեայի Հանրապետությունը (2 471)։
Համավարակի մեկնարկից առ այսօր գրանցվել է վարակման 481 756 671, մահվան՝ 6 127 981 դեպք։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է1 342 231-ով, մահվան ելքերինը՝ 2 841-ով։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...