18:58 31.03.2022
Այս տարի բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած այն ընտանիքներին, որոնք մինչև հիմա չեն օգտվել պետական բնակապահովման որևէ ծրագրից։ Այն փախստականներին վերաբերող ԲԳՎ ծրագրի 4-րդ փուլն է, որը վերաբերում է նաև մարզերին։ Նախորդ 3 փուլերն իրականացվել են միայն Երևանում բնակվող փախստականների համար։ Շիրակի մարզում, 2013 թվականի փաստագրման տվյալներով, բնակարանի շահառու է համարվում 8 ընտանիք։ Վերահաշվարկից հետո հնարավոր է՝ այս թիվը փոփոխության ենթարկվի։
Դոնարա Ավագյանցն իր ընտանիքի հետ 1988 թվականին մեկ գիշերվա մեջ թաքուն երեխաների, քրոջ ու ծնողների հետ դուրս է եկել Բաքվի բնակարանից ու մեծ դժվարություններով հասել Հայաստան, բնակություն հաստատել Լենինականում ապրող քրոջ տանը։ Ու ամեն ինչ այստեղ սկսել են զրոյից։ Սակայն կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 7-ին փլվում է քրոջ բնակարանը, ու կրկին փախստական ընտանիքը մնում է անտուն։ Ժամանակավոր կացարանը երկրաշարժից հետո են տվել։
Երկհարկանի տնակում քրոջ հետ ապրում են արդեն ավելի քան 30 տարի։ Հին տնակի պատերը քայքայվել են, հատակը՝ քանդվել։ Երկրորդ հարկում ապրելն այլևս անհնար է, փտած աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալը վտանգավոր է։ Ստիպված երկու ընտանիքով առաջին հարկաբաժնում են տեղավորվել, որտեղ եղած պայմանները ևս նախանձելի չեն։
«Արդեն 30 տարի այստեղ ենք ապրում, ո՛չ տուն են տվել, ո՛չ բան, ամեն անգամ կսեն տուն կտանք ու չեն տա։ Մի անգամ տվեցին 1 սենյակ, բայց ես հրաժարվեցի, որովհետև ընտանիքս մեծացել է, ես ինչպես տեղավորվեմ դրա մեջ»,- պատմում է Դոնարա Ավագյանցը։
2 քույրն էլ բնակարանի կարիք ունեն, ընտանիքը դարձել է բազմանդամ, բայց բնակպայմաններն ու տարածքը չեն փոխվել։ 30 տարի անց ասում են ՝ բնակապահովման պետական որևէ ծրագիր լինելու դեպքում, այս անգամ հաստատ չեն հրաժարվի, եթե, իհարկե, ընտանիքի անդամների թվին համապատասխան մակերես առաջարկվի։
1988-92 թթ․-ին Ադրբեջանից բռնի տեղահանված և Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կարգավորմանն ուղղված պետական նոր ծրագիր է իրականացվելու։ Խոսքը բնակարաների գնման վկայագրի 4-րդ փուլի մասին է։ Առաջին 3 փուլերն իրականացվել են Երևանում, այս մեկը վերաբերում է մարզերին։ Հայաստանի Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ունեցած տվյալները 2013 թվականի փաստագրման հիմքով են, ըստ որի՝ Շիրակի մարզում այս պահին ԲԳՎ-ի շահառու է համարվում 8 ընտանիք, թեև վերահաշվառման կարիք կա։
«Երբ որ մենք ծանուցենք մեր շահառուներին ծրագրի մեկնարկի մասին, արդեն կընդունենք դիմումները և պահանջվող փաստաթղթերը, միջգերատեսչական հանձնաժողովը յուրաքանչյուր 20 գործը ստանալուն պես նիստ կգումարի, որոշակի չափորոշիչներ են սահմանված, դիտարկվում է այդ չափորոշիչների համապատասխանելիությունը և արդյունքում կայացվում է որոշում ԲԳՎ տրամադրելու վերաբերյալ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Բնակարանային ապահովման ծրագրի այս փուլի շահառուներ են համարվելու բռնագաղթած այն ընտանիքները, որոնք ձեռք են բերել քաղաքացիություն, մշտական բնակվում են Հայաստանում, և կարևորվում է նաև այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 183 օր անընդմեջ անձը բնակություն հաստատած լինի Հանրապետության տարածքում, իր անունով չունենա սեփականություն, չունենա նաև օտարած սեփականություն վերջին 10 տարիների ընթացքում։ ԲԳՎ-ն իրացնելու համար շահառուն ունի մեկ տարի ժամանակ։ Գները կսահմանվեն տվյալ մարզում անշարժ գույքի շուկայի առկա կադաստրային արժեքներին համապատասխան։ Գումարը կտրամադրվի 2 փուլով։
«Առաջին կեսը նոտարական գրասենյակը փոխանցում է բնակարանը վաճառողի հաշվեհամարին, իսկ երկրորդ կեսը փոխանցում է, երբ փախստականը ազատած է լինում իր ժամանակավոր կացարանը։ 1-2 անձանց տրամադրվելու է միսենյականոց բնակարանի գումար, 3-4 անձից բաղկացած ընտանիքին՝ երկու սենյականոց, և այդպես շարունակ։ Ունենք նաև 3 և 4 սենյականոց բնակարանների հնարավորություն»,- նշում է ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Եթե շահառուի գտած բնակարանն ունենա ավելի ցածր արժեք, քան վկայագրինն է, մնացած գումարը իրավունք ունի շահառուն տնօրինելու։ Եվ կա հակառակ տարբերակը՝ ավելի բարձր գին ունեցող բնակարանի համար հավելավճարը տալիս է շահառուն։ 2022թ. ծրագրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մլրդ դրամ։ Շահառուների թիվն ամբողջ հանրապետությունում 254 է։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...