Ավոկադոն նվազեցնում է սրտի հիվանդությունները. Հարվարդի գիտնականների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Ավոկադոն նվազեցնում է սրտի հիվանդությունները. Հարվարդի գիտնականների բացահայտումը

22:13 09.04.2022

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ավոկադյի հաճախակի օգտագործմամբ  են  պայմանավորում սրտի հիվանդությունների ցածր ռիսկը:   Դրա  համար անհրաժեշտ է շաբաթական երկու կամ ավելի չափաբաժին ավոկադո ուտել,-խորհուրդ են տալիս նրանք:  Ավոկադոյի փոխարինումը որոշակի ճարպ պարունակող մթերքներով (կարագ, պանիր կամ վերամշակված միս) նույնպես կանխում է առողջության վատթարացումը։ Այս մասին հաղորդվում է Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված հոդվածում։

30 տարվա ընթացքում հետազոտողները հետևել են  բժշկկան ոլորտում աշխատող 30-ից 55 տարեկան ավելի քան 68,780 կանանց,40-ից 75 տարեկան ավելի քան 41,700 տղամարդկանց ուսումնասիրությանը: Հետազոտության բոլոր մասնակիցները այդ պահին  չեն տառապել քաղցկեղով, սրտի կորոնար հիվանդությամբ և ինսուլտով, ապրել են ԱՄՆ-ում: Հետազոտողները գնահատել են մասնակիցների սննդակարգը՝ օգտագործելով սննդային վարքագծի հարցաշարերը, որոնք տրվել են սկզբնական շրջանում և դրանից հետո՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ:

Սրտի կորոնար հիվանդության 9185 դեպք և 5290 ինսուլտ արձանագրվել է ավելի քան 30 տարվա ընթացքում: Հետազոտության մասնակիցները, ովքեր ամեն շաբաթ ուտում էին առնվազն երկու չափաբաժին ավոկադո, ունեին 16 տոկոսով ցածր սրտի հիվանդության և 21 տոկոսով ցածր սրտի կորոնար հիվանդության ռիսկ: Մարգարինի, կարագի, ձվի, մածունի, պանրի կամ վերամշակված մսի, օրինակ՝ բեկոնի կես չափաբաժինը ավոկադոյով փոխարինելը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի 16-22 տոկոսով կրճատման հետ:

Ավոկադոն պարունակում է սննդային մանրաթելեր, չհագեցած ճարպեր,  և այլ օգտակար միացություններ, որոնք նպաստում են սրտանոթային համակարգի առողջությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

15:13 23.06.2025

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

Սիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական ​​գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

15:05 23.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...

SHANTNEWS

15:00 23.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

14:57 23.06.2025

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...

BACK_TO_TOP