20:13 01.04.2022
Երկու տարվա դադարից հետո հրաձիգները նորից միջազգային մրցահարթակ են դուրս եկել և Հայաստան վերադարձել 7 ոսկե ու 3 արծաթե մեդալներով։ Բոլոր մեդալները նվաճել են միայն վազող թիրախ մրցաձևում հանդես եկած հինգ մարզիկները։ Միջազգային առաջնությունների երկար ընդմիջումներից հետո արդյունքը գերազանց էր։ Մեդալակիրներից երեքը Գյումրիի հրաձգության մարզադպրոցի սաներն են։
Գյումրիի մարզադպրոցի սան Գոռ Խաչատրյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է, երիտասարդների հետ անհատական պայքարում նորից առաջինն է։ 15-ամյա մարզիկը նաև միքս մրցաձևում իր դիպուկությամբ լավագույն հրաձիգն է, նա մեծահասակների խմբում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Այդ տարիքային խմբում հանդես եկողների միջազգային մրցաշարերի մասնակցության փորձն ավելի շատ է, քան Գոռի տարիքն է։ Գոռն այս առաջնությանը երեք ոսկի է նվաճել։
«Մեծերի մեջ արդեն ոնց որ պատասխանատվությունը մեծ լինի, մեծերի հետ մի փոքր ավելի դժվար է, քան իմ տարիքայինների հետ։ Նրանց փորձն է շատ, ես ընդամենը 2 անգամ եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Եվրոպայի չեմպիոն Գոռ Խաչատրյանը։
Եվրոպայի առաջնությունում երկու արծաթե մեդալ է նվաճել Արուսյակ Գրիգորյանը՝ 10 մ վազող թիրախ, նորմալ վազք և մեծահասակների խառը վազք մրցաձևերում։ Իր մարզավիճակը թույլ տալիս էր ոսկին նվաճել, բայց վերջին պահին ինչ-որ բան խանգարել է։ Ամեն դեպքում միջազգային առաջնության ոսկին Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց։
«Կիսաեզրափակիչում օտարերկրացու հետ էի մրցում և տրամադրված էի, որ պիտի հաղթեմ ու հաղթեցի, իսկ եզրափակիչում արդեն մեր հայրենակցի հետ էի և այնքան էլ տրամադրված չէի, երևի հենց դա էլ իմ բացթողումն էր»,- նշում է Եվրոպայի փոխչեմպիոն Արուսյակը Գրիգորյանը։
Մեծահասակների միքս մրցաձևում յուրաքանչյուր երկիր հանդես է գալիս երկու մասնակցով։ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն Գոռ Խաչատրյան-Գոհար Հարությունյան զույգին։ Անհատական պայքարում Հովհաննեսին խանգարել է մարզական զենքի օպտիկայի խնդիրը և լավագույն եռյակ ընդգրկվելուն գյումրեցի մարզիկին չի բավականացրել ընդամենը մեկ միավոր։
«Լավ էի պատրաստվել այս մրցմանը, ուղղակի մի փոքր զենքիս հետ կային խնդիրներ, որոնք մրցման տեղը փոխեցի, ու երևի դա էր պատճառը, որ ընդամենը միմիավորի պատճառով չկարողացա ավելի բարձր հորիզոնականներ գրավել», – ասում է Հովհաննես Մարգարյանը։
Առաջիկայում աշխարհի առաջնությունն է, բայց իր մարզական զենքով Եվրոպայի չեմպիոն Գոռ Խաչատրյանը մասնակցել չի կարողանա։ Նրա մարզական զենքը նախատեսված չէ վազող թիրախ մրցաձևի համար, ուղղակի այն ձևափոխել ու հարմարեցրել է, դրանով մարզվել ու հաղթող դարձել։ Հիմա էլ զենքը վաղեմության ժամկետի խնդիր ունի, այն օգտագործել չի թույլատրվում, համարվում է վտանգավոր։
«Յուրաքանչյուր աշխարհի և Եվրոպայի առաջնության ժամանակ ստուգում են բալոնի պիտանելիության ժամկետը, եթե ժամկետը անցած էղավ, մարզիկին չեն թողնի մասնակցել մրցումին։ Գոռի զենքի բալոնի ժամկետն արդեն սպառվել է, իսկ օգոստոսին աշխարհի առաջնությանը նրան արդեն չեն թողնի մասնակցել», – նշում է մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։
Հրաձգության կանոններով, յուրաքանչյուր մարզիկ առաջնություններին մասնակցում է անհատական զենքով, որով և մարզվում է, իսկ մարզադպրոցը սեփական զենք չունի։ Միջազգային առաջնություններում արդյունքներ գրանցած մարզիկների զենքերը ֆեդերացիան է ժամանակավոր տրամադրում։ Քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցը նաև շենք չունի, տարածքը վարձակալում են, մարզագույքն էլ միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, բայց չունեցած գույքով ու նվազագույն հնարավորություններով գյումրեցի հրաձիգները Եվրոպայում առաջինն են։ Նրանցից լավ արդյունքներ են սպասում նաև օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությունից։
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:49 30.04.2025
Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...
23:43 30.04.2025
Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստիԱպրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար […] ...