19:58 05.04.2022
Շիրակի մարզում այս տարվա մարտ ամիսը տեղումնառատ էր, գարնան առաջին ամիսը ձյան առատությամբ գերազանցեց ձմռանը։ Գարնանային եղանակին բնորոշ ջերմաստիճանային տատանումներն էլ ոչ միայն առողջության համար են վտանգավոր, այլ նաև բնության։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր հեղեղումների վտանգն է մեծանում։ Շիրակի մարզի փրկարարական վարչության մոնիթորինգի տվյալներով՝ այս պահին թեև մարզում այդպիսի վտանգ չկա, բայց նկատելի է, որ Արագած լեռան ձյան հաստ ծածկույթը եղանակների տաքանալու հետ կարող է արագ հալվել, որը վտանգավոր է հիմնականում Արթիկի տարածաշրջանի բնակավայրերի համար։
«Էսօրվա դրությամբ Ամասիայում՝ 24 սմ, Աշոցքում 8 սմ ձյան բարձրություն ունենք։ Արթիկում, Անիում և Գյումրիում ձյուն չկա, բայց Արթիկի թևում Արագածի վրա մենք ունենք մոտ 2 մետր ձյուն, այսինքն՝ խնդիր կարող է լինել Արագածի 3 հազար մետր բարձրության վրա գտնվող ձյան շերտի հետ։ Եթե մենք ունենանք ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, էդ դեպքում հնարավոր է՝ հեղեղումներ լինեն, բայց կանխատեսումները առաջիկա մեկ շաբաթվա կտրվածքով ցույց են տալիս, որ մինչև շաբաթվա վերջ ունենք ջերմաստիճանի իջեցում, սպասվում են տեղումներ, եթե անձրևի տեսքով է լինելու, էդ դեպքում հնարավոր է՝ խնդիրներ լինեն»,- նշում է Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը։
Համայնքները հեղեղումների կանխարգելման միջոցառումների պատրաստ լինելու փորձ ունեն, ֆինանսական միջոցները թեև միշտ բավարար չեն լիարժեք աշխատանքները կազմակերպելու համար։ Մարզպետարանը ու մարզի փրկարարական վարչություն համայնքները նախատեսված միջոցառումների պլան են ներկայացրել գյուղերով անցնող սելավատարների մաքրման վերաբերյալ։ Հնարավոր հեղեղումների դեպքում ջրածածկ լինելու վտանգում են հայտնվում սելավատարներին հարակից դաշտերը, տներն ու տնամերձները։ Համայնքները խոշորացել են, տեղական բյուջեները ևս, արդյունքում հնարավորություններ ունեն ավելի շատ գործ անելու։
Ախուրյան խոշորացված համայնքում ձևավորվել է «Մարմաշենի տեխնիկաների սպասարկման կենտրոն»։ Այս տարի այս ծառայությունն է իրականացնելու 20 բնակավայրերի սպասարկումը։ Անհրաժեշտ 11 միավոր տեխնիկան արդեն ձեռք են բերել։ Սելավատարների մաքրման աշխատանքներն Ախուրյանում ևս շուտ են սկսում։ Տարածաշրջանի բոլոր գյուղերում սելավատարները հիմնովին մաքրելու անհրաժեշտություն կա։ Մայիսյանի կենտրոնական հեղեղատարն անցնում է բնակելի տների կողքով։ Գարնանային վարարումներից առաջ այս տեղամասում կուտակված տիղմն ու աղբը հեռացնելն առաջնահերթ է, որպեսզի ջրի հոսքն ավելանալուն պես գետահունը կարողանա պահել մեծ ծավալի ջուր՝ չվնասելով մոտակա տներն ու բանջարանոցները։
«Հիմա շատ արագ տեմպով պետք է մաքրվեն հեղեղատարները, որովհետև հետո կարող է գարնանային հեղեղումներ լինեն, ու մենք ուշացած չլինենք։ Անհրաժեշտ է գետերի հուների մաքրում, կենցաղային աղբի հեռացում, սելավատարների տարողունակության բարձրացում»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից Հակոբ Հունանյանը։
Հողե հունով սելավատարներում, բացի կուտակված տիղմից ու ավազից, խցանումների առաջացման մեղավորություն ունեն համայնքների բնակիչները, կենցաղային ու շինարարական աղբի թափոնները կուտակում են հենց այդ տարածքներում։ Սա մշտական չկարգավորվող կամ չկանխարգելվող խնդիր է մնում։
«Մարդկային գործոնն է շատ, համատարած աղբը նետում են ուր պատահի, ձորերը դարձրել են աղբավայրեր, ոչ ոք չի կարող գիշեր-ցերեկ կանգնել, ձեռքերը բռնել։ Աղբամանը կողքը դրած՝ աղբը լցնում են սելավատարի մեջ, որը հետո հեղեղումների պատճառ կդառնա, կամ էն աղբը, որը կարող է հողի վրա փտել ու հումուս դառնալ, բերում, լցնում են էստեղ, պետք է բնակիչները ևս հոգ տանեն սելավատարները մաքուր պահելու գործում»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից Հակոբ Հունանյանը։
Հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ մարզի 6 համայնքների 50 բնակավայրերում նախատեսվում է մաքրել շուրջ 28 հազար մետր երկարության սելավատարներ։ Մի քանի հատվածներում աշխատանքներն արդեն սկսվել են։ Մարտ ամսին նորմայից ավելի ձյան տեղումներից այս տարի հավանաբար կշահեն մարզի ջրամբարները։ Թեև կանխատեսումներ են և նախնական են, անցած տարվա համեմատ՝ ջրամբարներում ավելի շատ ջուր է կուտակվելու: Ջրօգտագործողներն էլ հավաստիացնում են, որ անցած տարվա ոռոգման ջրի խիստ պակասի խնդիրը չի կրկնվի։ Արփիի և Ախուրյանի ջրամբարները կլցվեն 70-80 տոկոսով։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...