15:51 06.04.2022
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, որը 11%-ով ավելին է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Թեև այս տարվա առաջին երկու ամիսներին ընթանում էր նոր կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակով պայմանավորված համավարակի 5-րդ ալիքը, այնուամենայնիվ ԿՈՎԻԴ-19-ի մահվան դեպքերի թիվը նվազել է 5.1%-ով, կազմելով 465: Հիվանդության 5-րդ ալիքի ավելի թեթև ընթացքի մասին է վկայում նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ COVID-19-ով հարուցված թոքաբորբերի թվի կտրուկ՝ 3.1 անգամ նվազումը, ինչպես նաև չճշտված հարուցիչով թոքաբորբերի 24%-ով ավելի ցածր ցուցանիշները:
Այսպիսով, մտահոգիչ է համեմատաբար ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում սոցիալական մեծ կարևորություն ունեցող հիվանդություններից մահացության ցուցանիշների զգալի աճը, որի պատճառագիտական ուսումնասիրությունն անհրաժեշտ պայման է հանրային առողջության ծրագրերի արդյունավետության ապահովման համար:
Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը ավելացել են 13.3%-ով, իսկ 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ՝ 17%-ով: Շնչառական օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Վերոնշյալ միտումները կարող են պայմանավորված լինել, ինչպես այսպես կոչված երկարատև կորոնավիրուսային հիվանդությամբ, որը հանդիպում է պացիենտների շուրջ 1/3 մոտ, այնպես էլ առողջապահության համակարգի և անհատների առողջության վրա COVID-19 համավարակի անուղղակի ազդեցությամբ:
Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաև մահերը նորագոյացություններից, ինչը կարող է փոխկապակցված լինել չարորակ նորագոյացությունների վաղ՝ I-II փուլում, հայտնաբերման ցուցանիշը զգալի անկման հետ:
Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշների նկատմամբ մշտադիտարկումը, արձանագրված միտումների պատճառների արագ բացահայտումը և արձագանքումը առանցքային նշանակություն ունեն մահացության կրճատման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար»,- գրել է Մուրադյանը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...