21:34 06.04.2022
ԱՄՆ-ը չի մասնակցի Ինդոնեզիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի որոշակի միջոցառումներին, եթե ներկա լինի Ռուսաստանը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Նախագահ [ԱՄՆ Ջո] Բայդենը հստակ հասկացրեց, և ես, իհարկե, համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանը չի կարող սովորական ձևաչափով բիզնես անել որևէ ֆինանսական հաստատությունում: Նա խնդրեց բացառել Ռուսաստանին G20-ից, և ես դա հասկացրի Ինդոնեզիայի գործընկերներին, որ մենք չենք մասնակցի մի շարք հանդիպումների, եթե այնտեղ ռուսներ լինեն»,- ասել է նա։
Մարտի 22-ին Լեհաստանի զարգացման և տեխնոլոգիաների նախարար Պյոտր Նովակը Վաշինգտոն կատարած այցից հետո ասել էր, որ հանրապետության իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ուսումնասիրել Ռուսաստանին G20-ից բացառելու հարցը, և որ նախաձեռնությունը «արժանացել է դրական արձագանքի և հավանության»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում ասել է, որ կողմ է Ռուսաստանին G20-ից դուրս մնալուն՝ ընդունելով, որ որոշ այլ երկրներ համաձայն չեն նման քայլի հետ։
Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, G20-ի ձևաչափը կարևոր է, սակայն ներկայիս պայմաններում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս մնա դրանից, «ոչ մի ճակատագրական բան չի լինի»։
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...