19:15 19.02.2018
Մեր օրերում անհնար է անտեսել այնպիսի մի մասշտաբային երևույթ, ինչպիսին սելֆին է: Ըստ էության, դա նույն ինքնանկարն է, որը վաղուց, որպես առանձին ժանր, գոյություն ունի թե՛ կերպարվեստում, թե՛ լուսանկարչության մեջ: Սակայն սելֆին ավանդական ինքնանկարից, այնուամենայնիվ, տարբերվում է, առաջին հերթին իր անմիջականությամբ:
Ձեզնից շատերը, հավանաբար, թեկուզ փորձելու համար, գոնե մեկ անգամ սելֆի արած կլինեն:
Սելֆի ունի անգամ Հռոմի պապը … Այո՛, այո՛, կատակ չեմ անում:
Ահա այն
Սելֆիի մեծ սիրահարներ են մոդելները: Ստորև կներկայացնենք մի տեսանյութ, որտեղ նրանք հուշում են, թե ինչպես ճիշտ սելֆի անել:
Մինչ այդ՝ մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդ գեղեցիկ սելֆի ստանալու համար.
Վառ լուսավորություն
Ճիշտ լուսավորությունը հաջողված սելֆիի կարևորագույն նախապայմաններից է: Ցանկալի չէ լուսանկարվել դեղին լույսի պայմաններում: Կարելի է, օրինակ, ցերեկվա լույսին կանգնել պատուհանի մոտ և լուսանկարվել: Ցերեկային վառ լույսը կապահովի լուսանկարի հաջողության 50%-ը:
Ճիշտ ռակուրս (դիտակետ և անկյուն)
Սելֆիի համար ճիշտ ռակուրս գտնելը բավական հեշտ է: Ընդամենը պետք է փոխելով գլխի ու սմարթֆոնի դիրքերը, ընթացքում մի քանի կադր նկարել: Դրանցից ամենահաջող ստացվածը կլինի հենց ճիշտ կադրը:
Դիմահարդարում և աքսեսուարներ
Փոխելով դիմահարդարումը տարբեր լուսանկարներում՝ ձեր սելֆիներն ավելի հետաքրքիր ու ոչ ձանձրալի կդարձնեք, էլ չեմ ասում՝ աքսեսուարները:
Ի դեպ, շատ կարևոր աքսեսուար է ակնոցը:
Անկեղծություն
Փորձեք անկեղծ լինել լուսանկարում էմոցիաներն արտահայտելիս: Շատ դժվար է կեղծել իրական զգացմունքները: Կեղծ ժպիտը, ինչպես և թախիծը, գրեթե միշտ նկատելի է լուսանկարում:
Գեղեցիկ ֆոն
Հաջող սելֆիի ևս մեկ կարևոր պայման է հետին պլանը: Ուշադիր եղեք, թե ինչ ֆոնի դիմաց եք լուսանկարվում՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար: Սելֆիները գեղեցիկ են ստացվում հատկապես բնության գրկում կամ քաղաքային տեսարանների ֆոնին, բայց այն պետք է շատ ակտիվ չլինի՝ ուշադրությունը ձեզնից չշեղելու համար:
Իսկ այժմ՝ խոստացած տեսանյութը
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...