16:51 10.04.2022
Հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր 10-րդ բրիտանացին տառապում է անքնությամբ: Քնաբանները անքնությունը բաժանում են երեք հիմնական տեսակի՝ սուր, քրոնիկ և անցողիկ:
Անցողիկ անքնությունը տևում է մեկ շաբաթից պակաս և սովորաբար առաջանում է սթրեսից: Մինչդեռ սուր անքնությունը սովորաբար տևում է մի քանի շաբաթ և առաջանում է լուրջ իրադարձության կամ սուգի հետևանքով:
Քրոնիկ անքնությունն ավելի հազվադեպ է հանդիպում, երբ ինչ-որ մեկը տևական ժամանակ դժվարանում է քնել շաբաթական առնվազն երեք անգամ:
Արևմտյան երկրներում մեծահասակների մոտ մեկ երրորդը առնվազն շաբաթը մեկ ունենում է քնի հետ կապված խնդիրներ, ընդ որում մինչև տասը տոկոսը համապատասխանում է անքնության խանգարման չափանիշներին, ասում են հոգեբանները:
Ժամանակի ընթացքում քնի պակասը կարող է դժվարացնել մարդկանց առողջ կյանք վարելը,նվազեցնել առողջ սնվելու և մարզվելու մոտիվացիան: Բացի այդ փոփոխություններ են առաջանում նաև ֆիզիոլոգիայում, սկսում է տատանվել արյան ճնշումը և բարձրանալ արյան շաքարի մակարդակը:
Սրտի հետ կապված խնդիրներ
Անքնությունը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների: Անքնության նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ կա նաև սրտի կորոնար անոթների, սրտի անբավարարության և ինսուլտի մեծ ռիսկ,- ասվում է սրտի ասոցիացիայի ամերիկյան Circulation ամսագրի կողմից 2019 թվականին հրապարակված ուսումնասիրության մեջ:
Ախտանիշները, որոնց մասին հարցեր են ուղղվել 487,000 հիվանդի, եղել են քնելու կամ քնելու հետ կապված խնդիրների, շատ վաղ արթնանալու կամ վատ քնի պատճառով օրվա ընթացքում վատ կենտրոնացման մասին:
Սրտի կաթվածից և/կամ խցանված զարկերակների բացման պրոցեդուրայից հետո 16 ամիս շարունակ ուսումնասիրվել է 1068 հիվանդ:
Նրանք, ովքեր հայտնել են սրտի հիվանդությունից հետո անքնության մասին , բժիշկների գնահատմամբ 40-ից 60 տոկոսով ավելի հավանական է, որ ունենան ևս մեկ սրտի պրոբլեմ, քան այն մարդիկ, ովքեր չունեն քնելու հետ խնդիրներ:
Կաթված
Անհրաժեշտ չափով չքնել կարող է նաև մեծացնել ինսուլտի հավանականությունը:
Կանադայի ՄակՄասթեր համալսարանի գիտնականները ութ տարի շարունակ վերահսկել են 116632 մեծահասակների առողջական վիճակը, ովքեր քնելու խնդիր են ունեցել:
Այդ ընթացքում մահացել է 4381 մարդ, ևս 4365-ը սրտանոթային լուրջ խնդիր է ունեցել՝ սրտի կաթված կամ ինսուլտ։
Օրական վեց ժամից պակաս քնելը ինը տոկոսով մեծացնում է ռիսկը, ցույց են տվել 2018 թվականի արդյունքները:
Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տվել այլ հետազոտությունները, չափից երկար քնելը ևս օգտակար չէ : 9.10 ժամանոց քունը նույնպես 17 տոկոսով մեծացնում է սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկը:
Բարձր արյան ճնշում
Արյան բարձր ճնշումը (հիպերտոնիան) նաև հայտնի է որպես «լուռ մարդասպան», քանի որ այն չունի ախտանիշներ:
2015 թվականին հետազոտողները ուսումնասիրել են 200 քրոնիկ անքնություն ունեցողների՝ համեմատելով նրանց քունը և արյան ճնշումը 100 մարդու հետ, ովքեր չունեն այդ հիվանդությունը:
Քրոնիկ անքնությամբ տառապող մարդկանց մոտ 3 անգամ ավելի մեծ է արյան բարձր ճնշման ռիսկը, ասվում է Hypertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Արյան բարձր ճնշումն ինքնին կարող է հանգեցնել մահացու խնդիրների, ինչպիսիք են ինսուլտը կամ սրտի կաթվածը:
2-րդ տիպի շաքարախտ
Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր դժվարությամբ են քնում, արյան մեջ շաքարի ավելի բարձր մակարդակ ունեն, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են ունենում քնի հետ կապված խնդիրներ:
Սա կարող է ուղղակի դեր խաղալ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման մեջ, ասում են նրանք՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի ավելի քան 336,999 մեծահասակների ուսումնասիրության արդյւոնքների հիման վրա, որը հրապարակվել է 2022 թվականի ապրիլին:
Մեծ Բրիտանիայում մոտավորապես 27,000 անքնություն ունեցող մարդիկ կարող էին չտառապել շաքարախտից, եթե լուծվեր նրանց քնի խնդիրը, ասվում է հետազոտության մեջ:
2-րդ տիպի շաքարախտը պահանջում է ցմահ բուժում: Առանց արդյունավետ բուժման՝ բարդությունների վտանգը մեծանում է։ Բժիշկները թվարկում են այն հետևանքնեևը, որոնց կհանգեցնենե, թե առաջին թե երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, եթե չլինի պատշաճ հսկողություն՝ սրտի կաթված, ինսուլտ, երիկամների հիվանդություն և լուրջ խնդիրներ աչքերի և նյարդերի հետ:
Երբ դիմել բժշկի
Գոյություն ունի խորը քնելու մի քանի պարտադիր պայման՝ դադարեցնել հեռախոսի օգտագործումը քնելուց առնվազն մեկ ժամ առաջ, ննջասենյակը զովացնել և ամեն առավոտ արթնանալ նույն ժամին:
Այնուամենայնիվ, անքնության լուրջ խնդիր ունեցող մարդկանց համար այնքան ամեն ինչ հեշտ չէ:
Կան նաև դեղամիջոցներ, որոնք նպաստում են արագ քնելուն, սակայն թե դուք ամիսներ շարունակ խնդիրներ ունեք, ապա պետք է ստանաք մասնագետի խորհրդատվություն, մասնավորապես դիմեք թերապևտի կամ քնաբանի: Եթե կարծում եք, որ քնաբաններ չկան Հայաստանում, սխալվում եք: Կա նաև այդպիսի կենտրոն, որտեղ զբաղվում են քնի հետ կապված բոլոր խնդիրներով:
14:50 23.06.2025
Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:42 23.06.2025
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-իԴամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...
14:34 23.06.2025
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...
14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներինՄիացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...
14:17 23.06.2025
Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...
14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...