14:47 10.04.2022
Կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանանուց հետո շատերը, ըստ վիճակագրության՝ 13-33%-ը առնվազն 16-20 շաբաթվա ընթացքում հոգնածություն և թուլություն է զգում: Բոնդի համալսարանի դոցենտ Նատաշա Յեյթսը պատմում է, թե ինչ է հայտնի այս խնդրի մասին և ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ The Conversation-ի սյունակում:
Հոգնածությունն արտահայտվում է տարբեր ձևերով՝ մկանների թուլություն, հոգնածություն՝ անգամ եթե ոչինչ չեք արել, երբեմն նաև մտավոր հոգնածություն: Հիմնական ցուցիչն այն է, որ հանգիստն ու քունը չեն հանգստացնում։ Հոգնածությանը ուղեկցող ամենաանհանգստացնող ախտանիշներն են՝ ջերմություն, անբացատրելի քաշի կորուստ, տարօրինակ արյունահոսություն կամ կապտուկ, ցավ, որն անհնագստացնում է, գիշերային քրտնարտադրություն:Երբեմն հոգնածություն է առաջանում, նույնիսկ եթե COVID-19-ը մեղմ է եղել։ Պատվաստված մարդկանց մոտ այս խնդիրն ավելի քիչ է հանդիպում: Դեռևս ապացուցված արդյունավետությամբ թերապիա չկա, բայց բժիշկնեը նշում են, որ իմաստ ունի հետևել հետևյալ առաջարկներին.
1.Աստիճանաբար վերադարձեք սովորական գործունեությանը:
2.Առաջնահերթություն տվեք և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք անել, այլ ոչ թե այն, ինչը չեք կարող:
3.Դանդաղ ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը: Սկզբում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մասնագետի օգնությունը:
4.Մի նախատեք ինքներդ ձեզ երկար քնելու համար: Քնի ժամանակ օրգանիզմը խնայում է էներգիան և վերականգնվում։
5.Կարևոր է հետևել ռեժիմին, բայց նաև հանգստանալ օրվա ընթացքում, եթե հոգնածություն եք զգում։
6.Կերեք սննդարար մթերքներ: Հոտի, համի և ախորժակի կորստի պատճառով դա այնքան էլ հեշտ չէ։ Այս դեպքում արժե սնունդը դիտարկել որպես անհրաժեշտություն։
7.Այն, ինչ դուք չպետք է անեք, գումար ծախսելն է «հրաշք» դեղամիջոցների վրա, որոնք դեռևես բավարար ուսումնասիրված չեն: Մանրակրկիտ ստուգումները սովորաբար ապացուցում են, որ դրանցից գործնականում օգուտ չկա։
8.Պահեք օրագիր՝ հետևելու ձեր վիճակին և տեսնելու բարելավումը: Եթե վիճակը, ընդհակառակը, վատթարանում է, պետք է դիմել բժշկի։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:05 23.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...
14:57 23.06.2025
Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսըԱլեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...
14:50 23.06.2025
Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածներըՌուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...
14:42 23.06.2025
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-իԴամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...
14:34 23.06.2025
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...