19:03 13.04.2022
Ուսուցիչը հեռավոր սահմանամերձ Այգեհովիտից․․․ Վահեին Կառնուտում երկու տարի է, որ ճանաչում են։ Գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն է։ Ամեն առավոտ, ուսուցչական մատյանը ձեռքին, անխախտ ճշտապահությամբ մտնում է դասարան։ 11-րդցիների մոտ ընկեր Առուստամյանի դասաժամն է։
Վահեն 25 տարեկան է, սովորել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում։ Իր ծննդավայրում՝ Տավուշում, աշխատանք ունեցել է, հիմա էլ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շահերի պաշտպանն է։ Տավուշից Շիրակի մարզ է հասել ուսուցիչ աշխատելու՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրով։
«Իրականում, զուտ մենակ աշխատանքը չէր իմ տեղափոխվելու գլխավոր խնդիրը։ Ես այդ ժամանակահատվածում էլ աշխատանք ունեի հասարակական կազմակերպությունում, պարզապես փորձեցի ընտրել ավելին ունենալու և ինքս ինձ ճանաչելու և բացահայտելու հնարավորությունը»,- ասում է Վահե Առուստամյանը։
Հետո ավելացնում՝ իր որակավորմամբ ուսուցիչներ շատ կան, և խնդիրը ոչ թե հայոց լեզվի և գրականության մասնագետի պակասն էր մարզում, այլ այս ձևաչափով մանկավարժություն անելը։ Ծրագիրը ենթադրում է, բացի ուսուցչի գործից, համայնքում զարգացմանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գալ, ինչը Վահեի մոտ ստացվել է։ Այժմ դպրոցի համար կառուցվում է բիոապաստարան գրադարան, ռազմարվեստի դասասենյակն էլ արդեն պատրաստ է։
Վահեն իր ծննդավայրից է պատմում։ Ասում է՝ Այգեհովիտում բոլորն են զինվոր։ Գյուղը սահմանամերձ է, թշնամու կրակոցները՝ մշտական։
«Նախկին Ղազախ գնացող ճանապարհը հենց անցնում է գյուղի մի թաղամասի կայանի միջով, և տավուշցին, այգեհովիտցին հոգով, մտածողությամբ, կենցաղավարությամբ զինվոր է և երբեք չի մտածում իր սահմանը թողնելու, գյուղից հեռանալու մասին»։
«Դասավանդիր Հայաստան»-ը նրա համար նաև ճանաչողական ճամփորդություն է համարում։ Երկամյա ծրագրի ընթացքում Վահեն Շիրակի մարզում ճանաչել, ուսումնասիրել է բոլորովին այլ մշակույթ, խոհանոց, նիստ ու կաց, բարբառային առանձնահատկություն։ Չնայած որ Շիրակի մարզը տարբեր է Տավուշի մարզից, Վահեն այստեղ էլ ջերմություն է զգացել։
«Մի տեսակ հարազատություն եմ զգում, որովհետև կառնուտցի երեխաները այն հույսն էին, այն լույսն էին, որոնք մոտիվացրին և հնարավորություն տվեցին ինձ ներանձնային և մասնագիտական բացահայտումներ կատարելու, հետագայում կողմնորոշվելու՝ ինչ անել և ինչից սկսել»։
Մայիսին Վահեի ուսուցչական աշխատանքի ծրագիրն ավարտվում է։ Ասում է՝ մի բուռ արև է տանում Շիրակի մարզից, ժպտում է, խոստովանում, որ իր ծննդավայր Տավուշի նման Կառնուտ գյուղն էլ դարձել է մի տաքուկ անկյուն, բայց մեկ է՝ չի թողնի իր ծննդավայրն ու տունը՝ սահմանին։
«Դասավանդիր Հայաստան» ծրագիրը ենթադրում է որոշակիորեն նաև ուսուցչի մեթոդաբանության փոփոխություն, ստեղծվում է մի միջավայր, որն հնարավորություն է տալիս այլընտրանքային կամ ազատ ձևաչափով մանկավարժություն անել, իսկ ծրագրին մասնակցած ուսուցիչներն համարվում են կրթության հավասարության դեսպանները։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...