21:29 16.04.2022
Նստակյաց ապրելակերպը և կախվածությունները կարող են բացասաբար ազդել առողջության վրա Eat This,Not That-ը հավաքել է հայտնի փորձագետների կարծիքները նստակյաց ապրելակերպի և կախվածությունների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել առողջության վրա: Հոգեբաններն ու բժիշկները մանրամասն թվարկել են կյանքը կրճատող սովորությունները։
ԱՄՆ-ի Քլիվլենդի կլինիկայից հայտնի հոգեբան Սքոթ Բիի կարծիքով՝ մարդիկ այնքան են սովորում որոշակի վարքագծի, որ դժվար թե հեշտությամբ հրաժարվեն այդ վատ սովորություններից։
Այսպիսով, հիմնական բացասական սովորությունը, որը խաթարում է առողջությունը, նստակյաց ապրելակերպն է։ Կոռնելի համալսարանի սննդաբան Ռեբեկա Սեգուինը նշում է, որ եթե մարդն աշխատանքային օրվա ընթացքում համակարգչի մոտ անընդհատ շարժվում և ընդմիջում է անում, դա դրական է ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա: «Նստակյաց ապրելակերպը շատ ավելի մեծ վնաս է հասցնում առողջությանը, քան շատերը կարծում են: Բացասական հետեւանքներից խուսափելու համար պետք է ակտիվության ժամանակ գտնել։ Նույնիսկ եթե ամբողջ օրն աշխատում եք գրասենյակում, փորձեք ընդմիջումներ անել և շարժվել»,- բացատրել է նա:
Քնի քրոնիկ պակասը երկրորդ վատ սովորությունն է, որը խլում է կենսունակությունը։Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի քնի մասնագետ Մեթյու Ուոքերը կարծում է, որ պատշաճ հանգիստը թույլ է տալիս օրգանիզմին վերականգնել և վերսկսել կենսական գործընթացները: Քնի պակասը կարող է հանգեցնել ոչ միայն վատ տրամադրության և դյուրագրգռության, այլ նաև մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարային դիաբետի և սրտի հիվանդությունների։
Բազմաթիվ հետազոտություններ պարզել են, որ մեծ քանակությամբ ծխախոտ ծխելու սովորությունը կարող է «պարգևատրել» հիվանդությունների մի ամբողջ փնջով և խլել տասը տարվա կյանք։ Բժիշկ Թիմոթի Մաքաֆին հիշեցնում է, որ մոլի ծխողների շրջանում մահացությունը մնում է ամենաբարձրներից մեկը: «Ներկայումս կանոնավոր ծխելու դեպքում կանայք կորցնում են կյանքի տեւողությունը մոտ 11 տարի։ Միևնույն ժամանակ տղամարդիկ կորցնում են մոտ 12 տարի»,- ամփոփել է փորձագետը։
Բժիշկները զգուշացնում են, որ քրոնիկական սթրեսը կարող է կրճատել կյանքի տևողությունը բջջային մակարդակում: Բժիշկ Էլիսա Էպելը պնդում է, որ սթրեսի և բջիջների ծերացման միջև ուղղակի կապ կա: Մարդու ուղեղը ստեղծված է այնպես, որ գտնի գոյատևելու ուղիներ ցանկացած, նույնիսկ ամենասթրեսային միջավայրում: Այսինքն՝ որքան մարդ նյարդայնացած ու անհանգիստ լինի, այնքան ուղեղն ավելի արագ կսկսի ծերացումը կանխորոշող գործընթացները։ Արդյունքում, տելոմերները՝ քրոմոսոմի արտաքին մասը, նման կլինեն տարեց մարդուն։
Հինգերորդ կախվածությունը, որը բացասաբար է անդրադառնում կյանքի տեւողության վրա, մասնագետներն անվանել են սիրելու անկարողություն կամ միայնակություն։ Հարաբերությունների բացակայությունը, ըստ ԱՄՆ նախկին վիրաբույժ գեներալ Վիվեկ Մուրթիի, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դեմենցիայի, դեպրեսիայի, անհանգստության աճի վտանգը և կարող է նվազեցնել կյանքի տեւողությունը 15 տարով: Առողջությունը պահպանելու, արտադրողականությունը բարձրացնելու և ստեղծագործական ունակությունները բարձրացնելու համար անհրաժեշտ է բժշկի խորհրդով ձերբազատվել մենակությունից կամ գոնե բարելավել հարաբերությունները ծնողների հետ։
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...
13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...