Շիրակի մարզի համայնքները ծանոթանում են գյուղատնտեսության պետական աջակցության այս տարվա ծրագրերին, իսկ գյուղատնտեսության վարչությունը նախորդ տարվա ցուցանիշներն է ներկայացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Շիրակի մարզի համայնքները ծանոթանում են գյուղատնտեսության պետական աջակցության այս տարվա ծրագրերին, իսկ գյուղատնտեսության վարչությունը նախորդ տարվա ցուցանիշներն է ներկայացնում

18:38 14.04.2022

2018 թվականից սկսած կառավարությունը գյուղացիական տնտեսություններին, փոքր ու միջին ձեռներեցներին, ֆերմերներին առաջարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը։ Շիրակի մարզում հիմնականում օգտվում են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, տավարաբուծության զարգացման, լիզինգով գյուղտեխնիկայի ձեռք բերման, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերից։

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ պետությունը դարձյալ օժանդակության տարբեր ծրագրեր է առաջարկում գյուղացուն։ Աջակցության այս տարվա ծրագրերին գյուղացին դեռ նոր է ծանոթանում։ Մարզի գյուղվարչությունը նախորդ տարվա ցուցանիշներն է ներկայացնում։ 2021-ին մեծամասամբ օգտվել են գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից, արդյունքում համայնքները ձեռք են բերել 49 միավոր տեխնիկա․ ընդհանուրը՝ 423 մլն դրամ արժողության։ Բայց և պահանջվածներից է մնում վարկերի սուբսիդավորումը։

«Վարկերը տրամադրվում են 5 տոկոս տոկոսադրույքով, այսինքն՝ պետության կողմից սուբսիդավորվում է վարկը, իսկ քաղաքացին վճարում է 5 տոկոսը, այլ վարկատեսակների համեմատ՝ ինքը շահավետ է ու մրցունակ»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Նախորդ տարի խելացի անասնագոմերի կառուցման ծրագիրը ևս ակտիվ է գործել։ Այս դեպքում «խելացի» բնութագիրը վերաբերում է անասնաշենքերի կառուցման եղանակին, հարմարություններին։ Գյուղերում շատ գլխաքանակ ունեցող տնտեսությունները փորձում են հրաժարվել անասնապահության հին եղանակներից։

«Այս անասնագոմի խելացիությունը այն է, որ անասունի համար շատ հարմարավետ է, առանձին տեղում նստում է, մյուսում՝ կերն ուտում, լուսավոր է, ու օդը մաքուր, կթարանն առանձին է՝ ավտոմատացված, հետո մարդկային գործոնն է քիչ։ Ծրագրով 50 տոկոսը պետությունն էր տալիս, 50-ն էլ ֆերմերը պետք է դնի, այնպես ստացվեց, որ 45 գլխի համար պետությունը ինձ տրամադրեց 17 ու կես մլն դրամ, 22 մլն էլ մենք ծախսեցինք էս գոմի վրա»,- ասում է Նոր Կյանքի բնակիչ Վարազդատ Հայրապետյանը։

 

Վարազդատ Հայրապետյանը Նոր Կյանքում նախկին կոլխոզներին պատկանող հին ու ավերված անասնագոմի տարածքը 2000-ականների սկզբին է մտադիր եղել վերածել մեծ անասնաֆերմայի, բայց միջոցները չեն բավարարել։ Պետական գյուղաջակցության ծրագիրը հնարավորություն է տվել այն իրականացնելու և մեկ տարում ավարտել  է աշխատանքները։ Խելացի անասնաշենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, մնում է անասունների ձեռքբերման հարցը։ Տևական ժամանակ է՝ բանկերը մերժում են վարկ տրամադրել, տնտեսվարողը պատրաստ է անասնաշենքի հետ լրացուցիչ այլ անշարժ գույք գրավադրել։ Պայմանավորվածություններ էլ ունի տոհմային բարձր կաթնատվությամբ կովեր գնելու համար։

«Հենց դա է խնդիրը, որ անասունները մեկ առ մեկ ընտրել ենք․․․ Ճիշտ է, պետությունը  թույլ է տալիս, որ անասնաշենքը գրավ դրվի, բայց բանկը ասում է, որ ռիսկ է տեսնում, հնարավոր է աշխատես, ու հանկարծ կովերը սատկեն, չկարողանաս պահել, էդ դեպքում ի՞նչ է լինելու»,- նշում է ֆերմերը։

 

Նոր Կյանքի բնակիչ ֆերմերը միակը չէ մարզում, որ բախվում է ֆինանսավորման, վարկավորման խնդիրների։ Պետական աջակցությունից ավելի շատ է եղել սեփական ներդրումը, անասնագլխաքանակի ձեռք բերման հարցում ևս մտադիր է ֆինանսական տարբեր միջոցների ներգրավմամբ գործն ավարտին հասցնել։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP