14:34 13.04.2022
«2021թ. հետպատերազմական առաջին տարին է եղել, որի ընթացքում մեր երկիրն ունեցել է լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ»,- ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ վարչապետն ընդգծել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարել է ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ՝ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցել է ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Ըստ վարչապետի՝ կարևորագույն ձեռքբերում է եղել նաև մակրոտնտեսական կայունության ապահովումը: 2021թ. պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվել են 147 մլրդ դրամով: «Հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրանց զգալի մասն ուղղվել է Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է, որ 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. ավարտը Հայաստանի կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022թ. բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, որքան հիմա:
Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել:
Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ վարչապետն ասել է. «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ»:
ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է:
ՀՀ վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությանը: Խոսելով խաղաղության բանակցությունների բուն գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:
Վարչապետն արձանագրել է, որ այսօր միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու պատրաստակամության մասին:
Անդրադառնալով 2021թ. ձախողումներին՝ կառավարության ղեկավարը խոսել է ադրբեջանական ստորաբաժանումների Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ներխուժելու մասին:
«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար թերևս տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում:
2021թ. մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա:
Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ է կատարվում սահմանին, այլ այն, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,- նշել է վարչապետը:
Չնայած ձախողումերին՝ 2021թ. բարեփոխումների տեսանելի արդյունքներ ևս կան:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր:
«Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021թ. քրեական վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ: Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը, և սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ և ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար:
«Մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական և ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր, ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք: Եվ դա է մեր պատմական առաքելությունը»,- ելույթն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
15:15 07.06.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստըԱննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...