Կենտրոնական բանկը թողարկել է 4 հուշադրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Կենտրոնական բանկը թողարկել է 4 հուշադրամ

10:45 14.04.2022

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամներ, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամներ

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կազմավորվել է անկախ պետականության կայացման ժամանակաշրջանում և դարձել հայ ժողովրդի անվտանգության պահպանման կարևորագույն երաշխավորը:

Անցնելով մարտական փառավոր ուղի` Հայոց բանակը 30 տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ։

Հայոց բանակը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի և քաջության, նվիրվածության և հայրենասիրության խորհրդանիշն է: Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայի ոչ միայն պատվի գործն է, այլև կոչումը։ Հայ զինվորը հայրենիքին իր նվիրումով, ռազմական տաղանդով, մարտական ոգով, խիզախությամբ ու սխրանքներով փառավորում է Հայոց բանակը:​

Դիմերես՝ ՀՀ զինանշանը:

Դարձերես՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 900

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Ձևը կլոր

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 400 հատ

Թողարկման տարեթիվը 2022​։

Տեխնիկական չափանիշները​

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Ձևը ութանկյուն

​Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 400 հատ

Թողարկման տարեթիվը 2022

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ (Եղիշե Սողոմոնյան, 1897–1937 թթ.) հայտնի հայ բանաստեղծ է,

արձակագիր, թարգմանիչ, հրատարակիչ, հրապարակախոս, մշակութային-հասարակական

գործիչ:

Ծնվել է հին հայկական Կարս քաղաքում: Առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ…», տպագրել է 1912 թ.

Թիֆլիսի «Պատանի» ալմանախում, որին հաջորդել են «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածանը»,

«Տաղարան» շարքերը, «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը և այլ հանճարեղ գործեր:

Ստեղծագործություններից շատերն առ այսօր արդիական են և ունեն համաշխարհային մեծ արժեք:

Բանաստեղծի գլուխգործոցներից է «Ես իմ անուշ Հայաստանին», որը որպես աղոթք է հնչում յուրաքանչյուր

հայի շուրթերից:

Չարենցի վերջին մատյանը դարձավ «Գիրք ճանապարհին», որի պատրաստի տպաքանակն արգելվեց.

նրան ձերբակալեցին՝ որակելով ազգայնամոլ և հակահեղափոխական:

Եղիշե Չարենցը վախճանվել է 1937 թ. նոյեմբերի 27-ին Երևանի բանտի հիվանդանոցում՝ 40 տարեկանում դառնալով

ստալինյան բռնապետության զոհերից: Արդարացվել է 1955 թ.:

Հանճարի գերեզմանն անհայտ է:

Երևանում գործում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, նրա անունն են կրում Չարենցավան քաղաքը,

դպրոցներ, փողոցներ, Գրականության և արվեստի թանգարանը:

 

Դիմերես՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից

(քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.):

Դարձերես՝ դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 900

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2022

Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված հուշադրամ​

Օգանեսոն (Og)-ը Մենդելեևի պարբերական աղյուսակի արհեստական ռադիոակտիվ տարր է, կարգահամարը՝ 118:

Սինթեզվել է 2004 թ. Դուբնայի (Ռուսաստան) Միջուկային հետազոտությունների

միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ)՝ ռուս և ամերիկացի գիտնականների համատեղ

խմբի կողմից: 2016 թ. Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը տարրն անվանակոչել է

Յուրի Հովհաննիսյանի անունով:

Յուրի Հովհաննիսյանը (ծնվել է 1933 թ.) աշխարհահռչակ գիտնական է, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական

գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1990 թ.),

ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2003 թ.), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2006 թ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Դ. Ի. Մենդելեևի անվան

մրցանակի առաջին դափնեկիր (2021 թ.), Դուբնայի Գ. Ն. Ֆլյորովի անվան ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների

լաբորատորիայի գիտական ղեկավար:

Յուրի Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են գերծանր քիմիական տարրերի ուսումնասիրման բազմաթիվ գիտափորձեր, մշակվել է ինքնատիպ փորձարարական սարքավորում՝ ամենածանր

միջուկների ստացման և դրանց հատկությունների ուսումնասիրության համար:

Յուրի Հովհաննիսյանը արհեստական սինթեզի բնագավառում նոր ատոմային տարրերի 8 հայտնագործության

համահեղինակ է, որոնք Մենդելեևի պարբերական աղյուսակում 104-105, 107, 114-118 կարգահամարներով են:

Հեղինակ է նաև 3 մենագրության, 11 գյուտի և 500-ից ավելի գիտական աշխատությունների:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 900

Քաշը 33.6 գ

Տրամագիծը 40.0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Թողարկման տարեթիվը 2022

Դիմերես՝ Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ պատկերանշանը:

Դարձերես՝ Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային,

միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց:

Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը

բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և

այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են

տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական

բանկի «Դրամագետ»​ վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP