13:17 14.04.2022
ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։
Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Նրա խոսքերով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, այլև միմյանց հետ, քանի որ երկու թիմերն էլ եզրափակիչ անցնելու մեծ հնարավորություններ ունեին.
«Որպես 2001 թվականից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի
Հայաստանի տարածաշրջանային տնօրեն՝ շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանին, «CodeSignal» ընկերությանը և մարզիչներին: Շնորհավորում եմ բոլորիս. գիտեք, որ սա շատ լրջագույն նվաճում է, և մեր նպատակն է, որ ՀՀ համալսարանները քայլեն աշխարհի առաջատար բուհերի հետ»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ «Yerevan SU-2813» թիմի գրանցած արդյունքն օլիմպիադայի բոլոր մասնակիցների միջև 10-րդն է, և թիմի անդամները պարգևատրվել են բրոնզե մեդալներով։
«Այս նվաճումը հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարար, մրցույթի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանին, որը մեծ ներդրում ունի մրցույթին հայաստանյան թիմերի մասնակցության և նրանց ձեռքբերումների գործում»,- ընդգծել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով նաև թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Ալբերտ Սահակյանին, ուսանողներին և այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս հաջողությանը հասնելու ճանապարհին:
«CodeSignal» ընկերության ինժեներական տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանի խոսքերով՝ ընկերությունն ակտիվ աջակցում է օլիմպիական շարժմանը:
«Մեզ համար կարևոր էր բարձր արդյունքներ գրանցելը, և մենք ունենք երբևէ եղած լավագույն արդյունքը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ընկերությունն առաջին 5 թիմերի համար պատրաստել է հատուկ մրցանակներ:
«Մեր լավագույն թիմը 10-րդ տեղում է՝ արժանանալով բրոնզե մեդալների։ Հրապարակվել է նաև 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է։ 6 կամ 7 խնդիր լուծած թիմերին տրվել է 2-րդ կարգի դիպլոմ՝ մեր թիմերից երեքը։ 4-5 խնդիր լուծած թիմերը ստացել են 3-րդ կարգի դիպլոմ՝ մեր չորրորդ թիմը»,- նշել է ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարի ևս համալսարանական թիմերից մեկը դուրս կգա եզրափակիչ փուլ:
«Yerevan SU-2813» թիմի անդամ Վահագն Ալթունյանը սովորում է մայր բուհի ԻԿՄ ֆակուլտետում: Նա ուրախությամբ նշում է, որ իր թիմը մասնակցելու է եզրափակչին. «Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նման արդյունք կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի թիմերի շրջանում նախադեպը չուներ: Ցանկություն ունենք կրկնելու մեր արդյունքը եզրափակիչ փուլում և նոր ռեկորդներ գրանցելու»։
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...