ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

17:56 14.04.2022

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ֆակուլտետի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ, մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, Հայ-ռուսական համալսարանի, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը երկար տարիներ ղեկավարել է ԻԿՄ ֆակուլտետը, միջոցառման սկզբում առաջարկել է հոտնկայս հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանողների և համավարակի հետևանքով կյանքից հեռացած երախտավոր դասախոս-գիտնականների հիշատակը:

«Համավարակի և պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք ցավալի և անդառնալի կորուստներ, որոնց մոռանալ չենք կարող»,- նշել է նախարարը:

Օրվա խորհրդի շրջանակում Վահրամ Դումանյանը շնորհավորել է հին ու նոր գործընկերներին` ընդգծելով, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը թողարկել է մասնագետների և գիտնականների սերունդ, որոնք հետագայում տեղափոխվել են այլ բուհեր` տարածելով ԻԿՄ-ի ավանդույթները:

«Ֆակուլտետի ու բուհի կարևոր բնութագրիչներն ավանդույթներն ու միջավայրն են: Մթնոլորտը, որ միշտ եղել է մեր ֆակուլտետում, որակի է վերածվել և ապահովել զարգացում: Բոլորիս պարտքն է պահպանել այդ մթնոլորտն ու միջավայրը, որի շնորհիվ մենք կապահովենք որակյալ բարձրագույն կրթություն և համալսարանականին վայել արժեհամակարգ»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի խոսքերով` ֆակուլտետի և համալսարանի դեմքը ներկա և նախկին լավագույն ուսանողներն են:

«Նրանք մեր մտավոր ոսկու հանքն են, որի փայլը տեսնելու համար մենք պետք է ծախսենք դասախոսական լավագույն ռեսուրսը` չխնայելով ոչինչ»,- ընդգծել է նախարարը:

Նա որպես ձեռքբերում նշել է ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական թիմերի նվաճումը նախօրեին ամփոփված ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայում, որտեղ ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով. «Սա լավագույն նվերն էր ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր շնորհավորանքի խոսքում ընդգծել է, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից է, թողարկում է մրցունակ մասնագետներ, ինչի վկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հետ ֆակուլտետի սերտ համագործակցությունն է: Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար, ԻԿՄ ֆակուլտետի երկարամյա դեկան Վահրամ Դումանյանին` ֆակուլտետի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ԻԿՄ ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի:

Հանդիսության շրջանակում ԵՊՀ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ԻԿՄ ֆակուլտետի մի շարք երկարամյա դասախոսներ և աշխատակիցներ: Ֆակուլտետի անձնակազմին շնորհավորել և հուշանվերներ են հանձնել նաև Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP