Անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» խորագրով գիտաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» խորագրով գիտաժողով

18:06 14.04.2022

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի եվրոպական համալսարանում անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ոստիկանության և ոստիկանության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի եվրոպական, պետական մանկավարժական և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչները:

Գիտաժողովին ողջույնի և բացման խոսքով հանդես են եկել ՀԵՀ ռեկտոր, դոցենտ Հ․ Բիշարյանը, ՀԵՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ն․ Տոնոյանը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ա․ Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Այվազյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Լ․ Գասպարյանը, իրավապաշտպան Լ․ Ալավերդյանը և այլն։

Քրեակատարողական ծառայության կողմից ելույթ է ունեցել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, որն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող և պատիժ կրող ազատությունից զրկված անձանց կողմից կատարված ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի և ինքնասպանությունների պատճառները, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները, անձի վարքի վրա միջավայրի ազդեցության հնարավոր բացասական հետևանքները: Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել վերջին չորս տարիների ընթացքում արձանագրված դեպքերի վիճակագրությանը, փաստվել է նաև, որ դրանց կանխարգելմանն ու թվաքանակի նվազեցմանն ուղղված կատարվում են համալիր աշխատանքներ, վերանայվում են օրենքներ և իրավական ակտեր, աշխատանքի մոտեցումներ, վերանայվում և ավելացվում են համապատասխան մասնագետների հաստիքներ, ներդրվում են կանխարգելման գործիքներ։

ՍՀԻԱ բաժնի պետը, որպես վերջաբան, նշել է, որ այս գործընթացները կլինեն արդյունավետ և կծառայեն իրենց նպատակին միայն մշտական և անընդհատ կատարելագործման արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP