12:52 15.04.2022
Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես ամենաշահագրգիռ կողմ, Երևանի քաղաքապետարանը ներկայումս իրականացնում է կոնկրետ գործնական քայլեր, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ:
Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում, ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար, տեղադրվել են մետաղադրամ ընդունող նոր սարքեր՝ նպատակ հետապնդելով կանոնավորելու ուղեվարձի վճարման գործընթացը և նվազագույնի հասցնելու վարորդ-ուղևոր շփումը:
Ուղեվարձի վճարման գործընթացում հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների պահանջարկը՝ նոր ավտոբուսների վարորդներին տրվում է որոշակի քանակությամբ մանրադրամ՝ ուղևորների կողմից վճարումն իրականացնելու համար:
2️⃣ Երևան ներկրված նոր, միջին դասի «Ժոնգ թոնգ» մակնիշի 211 և փոքր դասի «Գազել» մակնիշի 100 ավտոբուսի ներդրման աշխատանքներն իրականացվում են առանձին, փոքր խմբաքանակներով, քանի որ դրանց նախորդում են տեխնիկական և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված:
Նոր ավտոբուսներով հիմնականում նախատեսվել և սպասարկվում են այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք: Միաժամանակ, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը:
Նոր ավտոբուսներով փոխարինվել են հհ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը:
Բացի այդ, «Հիգեր» և «Գազել» մակնիշների, փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը:
Առաջիկայում հերթական խմբաքանակի նոր ավտոբուսների շահագործումը կկազմակերպվի մի քանի երթուղիներով, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ևս ձեռք կբերվի և մայրաքաղաք կներկրվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես դադարեցնել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսների աշխատանքը և զգալիորեն բարելավել ուղևորների սպասարկումը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...