14:28 15.04.2022
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու մրցաշարի ընթացքում այլ միջոցառումների կազմակերպման համար:
«Ակնկալվում է, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը կմասնակցեն ընդհանուր առմամբ շուրջ 400 միջազգային պատվիրակներ` 280 մարզիկներ և ուղեկցող անձնակազմեր: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է Հայաստանում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Ժամանակի սղության պատճառով` հաշվի առնելով առաջնության նախապատրաստման և պատշաճ անցկացման համար պահանջվող աշխատանքների ծավալը՝ որոշում է կայացվել գումարն ուղիղ դրամաշնորհի տեսքով տրամադրել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ընկերության ընտրությունը կատարել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը` գնային հարցմամբ, 6 կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների ուսումնասիրության արդյունքում:
Նախարարը նշել է, որ առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի նաև գումարի հատկացման մասին ՀՀ կառավարության որոշման ևս մեկ նախագիծ` կազմակերպչական այլ ծախսերի` մասնավորապես պատվիրակության կացության, համավարակի թեստերի, ավիատոմսերի, տրանսպորտային ծառայությունների, պաշտոնական ընթրիքի և այլնի համար։
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի 179-Ն որոշմամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հատկացված 77 մլն 768 հազար դրամով ձեռք բերված մարզագույքը գտնվում է Լարսի անցակետում։ Մասնավորապես մրցաշարի համար գնվել են բռնցքամարտի ռինգեր, տանձիկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ գույք:
Անդրադառնալով նախագծին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը մեր երկրում` նշելով, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմակերպմամբ կընդգծվի Հայաստանի տեսանելիությունը միջազգային սպորտային քարտեզի վրա:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...