Վերանայվել են գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Վերանայվել են գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

16:13 15.04.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների հետևանքներին և արժույթի շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխան գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ:

Էկոնոմիկայի նախարարը, մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների և ՌԴ ռուբլու արժեքազրկման պատճառով Հայաստանից ապրանքների արտահանման և արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրները դժվարություններ են առաջացրել նախկինում ներգրավված վարկերի սպասարկման հարցում, և անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում նախկինում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները։ Որոշմամբ շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021թթ. ներգրավված վարկերը։ Գրավի ապահովման միջոցի անբավարարության դեպքում տրամադրվող բյուջետային երաշխիքների շնորհիվ շահառուները կարողանան շարունակել օգտվել Ծրագրից և հնարավորություն կունենան կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։ Վ. Քերոբյանը հավելել է, որ այս տարի որոշումը կայացվում է նախօրոք՝ ի տարբերություն նախորդ տարվա, ինչը կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը և կխթանի գյուղմթերքի մթերման և արտահանման ծավալի ավելացումը: Նրա խոսքերով՝ 2021թ. 5.4 մլրդ դրամի պետական երաշխիք է տրվել 9 ընկերության, ակնկալվում է, որ այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի:

Վարչապետ Փաշինյանը որոշման առնչությամբ ասել է հետևյալը. «Մենք, ըստ էության, մթերող ընկերություններին ասում ենք գյուղացիների հետ կնքեք պայմանագիր՝ խաղողի համար՝ մինչև հուլիսի 1-ը, բանջարաբոստանային մյուս կուլտուրաների և մրգերի համար՝ մինչև հունիսի 1-ը: Սա նշանակում է, որ մթերողները որոշակի մրցակցություն պիտի ցուցաբերեն, և գյուղացին հնարավորություն ունի՝ եթե մի մթերող իրեն առաջարկում է իքս գնով, և իրեն ձեռնտու չէ այդ գինը, ինքը կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գին պայմանավորվել: Եվ, հետևաբար, երբ պայմանագիրը կնքված է, գյուղացու համար կանխատեսելի է՝ ինքը երբ, ում, ինչքան գյուղմթերք պետք է մատակարարի և դրա դիմաց ինչ պետք է ստանա:

Այստեղ շատ կարևոր է, որ մենք, այո, պետական երաշխիքի որոշակի հատված ենք մտցնում՝ որոշակի չափանիշներով: Ի՞նչ է սա տալիս ընկերություններին. շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ՝ գրավադրելու գույքն արդեն ամբողջությամբ գրավադրել են, և բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որպեսզի նոր միջոցներ ներգրավեն և ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար այս 50 տոկոս պետական երաշխիքը նոր՝ առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է և եթե տարին վիզուալ խոստանում է նաև գյուղատնտեսական առումով բարենպաստ լինել, եթե մեր հարգարժան և սիրելի գյուղացիները առավելագույնն անեն ջրախնայողության ռեժիմը պահելու համար, այսինքն՝ ջուրն օգտագործեն առավելագույնս արդյունավետ, մենք կունենանք լավ գյուղատնտեսական տարի: Մենք հիմա այս միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի վերջին պահին կամ վերջին օրերին, վերջին շաբաթներին ստիպված չլինենք արագ ինչ-որ օպերատիվ որոշումներ կայացնել, այլ որոշակի ինստիտուցիոնալ հենքի վրա դնենք այդ հարաբերությունները»:

Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել վերահսկողական գործիքակազմի ուժեղացման անհրաժեշտության վրա՝ նկատի ունենալով պետական երաշխիքի տրամադրման հանգամանքը: «Ակնկալում ենք, որ այդ ընկերությունները պատշաճ ձևով կսպասարկեն վարկերը, և աջակցությունը պատշաճ նպատակին ծառայի: Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այսպիսի կոմպոնենտ ունենք՝ երբ վարկն սկսում է մարվել, առաջինը նախ պետական երաշխիքի կոմպոնենտը պետք է մարվի, հետո արդեն բանկի և ընկերության հարաբերությունները ընթացքավորվեն: Սա այս որոշման ևս շատ կարևոր առանձնահատկություն է, որը պետք է իմանալ»,- շեշտել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP