Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

16:47 15.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը:

Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը:

Վահրամ Դումանյանի խոսքերով՝ Խաղաղության կորպուսի գործունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը:

Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը:

Նրա խոսքերով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP