Հայտնաբերվել են կշեռքների վրա ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Հայտնաբերվել են կշեռքների վրա ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ. դատախազություն

17:32 15.04.2022

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ:

Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների և Ա/Ձ-ի կշեռքները դրոշմակնքվել են «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցների կողմից, սակայն մինչ այդ պահը ստուգաչափման և դրոշմակնքման հայտեր ընկերությունները և Ա/Ձ-ն ներկայացրած չեն եղել: «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ նախկին տեսուչն իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում և չի առարկել իր նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, ինչը հաշվի առնելով քրեական գործի վարույթը կարճվել է: Նշված տեսուչն ազատվել է աշխատանքից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում նշված քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցավոր խախտումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, պարզվել է, որ մինչև 2018թ. «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում գործել են անհատականացման նվազագույն հնարավորություն չտվող, անգամ բովանդակության մեջ տարեթիվ չպարունակող դրոշմակնիքներ, չօգտագործված և ոչնչացման ենթակա դրոշմակնիքները ժամանակին չեն ոչնչացվել: Այս հանգամանքները հնարավորություն են տվել դրանք ապօրինի շրջանառել մինչև տարեթվերով անհատականացնելը և առանց պատշաճ վերահսկողություն ենթադրող հաշվառման: Դրանց ապօրինի շրջանառությունը շարունակվել է նաև տարեթվերով անհատականացնելու ընթացակարգի կիրառումից հետո, քանի որ քննության առարկա վերոնշյալ դեպքերում փակցված են եղել տարեթվով անհատականացված դրոշմակնիքներ, սակայն դրանք փակցվել են առանց համապատասխան սպառողի կողմից հայտ ներկայացնելու:

Բացի դրանից՝ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առնվազն Երևան քաղաքում սպասարկում իրականացնող տեսուչների միջև չկա հստակ աշխատանքի բաժանում ըստ քաղաքի վարչատարածքային տարանջատման: Այդ պայմաններում կոնկրետ տեղերի չափիչ սարքերի ստուգաչափման, հետևաբար նաև դրանց համար պատասխանատվություն կրող, հնարավոր իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանք կատարած տեսուչի անհատականացումը, հայտնաբերումը դառնում է խնդրահարույց:

Վերոնշյալին գումարվում է նաև այն, որ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն համալրված չէ սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների և դրանց շտկման համար անհրաժեշտ թվային էլեկտրոնային այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա առանց բարդության վերահսկել ահռելի ծավալ ենթադրող շուկան և այդ ծավալի շրջանակներում բացառել հիմնարկի տեսուչի և սպառողի միջև սարքերի ստուգաչափման հետ կապված ապօրինի գործողությունների կատարմանը միտված հարաբերությունները:

Հաշվի առնելով հանցագործության համար նպաստավոր պայմաններ ստեղծող նշված խնդիրները վերացնելու կարևորությունը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին:

Միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Չափագիտական ազգային ինստիտուտ»-ի տեսուչների աշխատանքի արդյունավետության և վերահսկելիության մակարդակը բարձրացնելու, ստուգաչափումների և դրոշմակնքումների գործընթացն առավել կանոնակարգված դարձնելու համար տեսուչների միջև աշխատանքի բաժանումը կատարել այլ առաջին հերթին ըստ վարչատարածքային բաժանումների:

Անհրաժեշտ է համարվել նաև սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների, դրանց շտկման թվային համակարգի ներդրման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումը՝ հետագայում պատասխանատու աշխատակիցների, սպառողների վարքագծի վրա զսպողական ազդեցություն ունենալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, իսկ հանցագործությունների արձանագրման դեպքում դրանց բացահայտումն առավել դյուրին դարձնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP