19:10 15.04.2022
Կարևորելով հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը և մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին տեղեկացում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
«Այս օրվա մեղավորները սակուրաներն են, որոնք կրելով ճապոնական արմատները՝ ամրացել են հայկական հողում և խորհրդանիշն են դարձել հայ-ճապոնական բարեկամության»,- շեշտել է ճապոնագետ Աննա Վարդանյանը:
«Երբ մենք խոսում ենք երկու երկրների հարաբերություններից ու բարեկամությունից, կարծում եմ՝ ամենակարևորը, որ պետք է հիշատակենք, երկու երկրները կապող մշակույթն է»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը նշել է, որ Հանամիի տոնակատարությունն ԱԺ պուրակում կազմակերպելու այս ավանդույթը ձևավորվել է յոթ տարի առաջ՝ 2015թ.: Այդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ և Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցն էր: Նա ընդգծել է, որ այս տոնակատարությունը խորհրդանշում է ոչ թե տխրություն, այլ՝ վերածնունդ:
ՀՀ Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կազույա Հարադան ողջունել է հյուրերին և կոչ է արել վայելել գարնան խորհրդանիշ հանդիսացող գեղեցիկ սակուրաները:
«Ոմանք ասում են, որ Հայաստանի կլիմայական պայմաններում սակուրա աճեցնելն այդքան էլ հեշտ չէ, սակայն այստեղ սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են, ճիշտ այնպես, ինչպես զարգանում են ճապոնահայկական հարաբերությունները»,- ասել է Կազույա Հարադան:
«Մեր երկու հնամենի ազգերից յուրաքանչյուրն ունի գարնանը նվիրված իր տոնը: Գարնան առաջին ծաղկունքի հետ մենք՝ հայերս, նշում ենք Ծաղկազարդը, իսկ ճապոնացիները տոնում են Հանամին»,- ասել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Սակուրաներն այս տարի զարդարվել են խաղաղություն խորհրդանշող սպիտակ և վարդագույն թղթե կարապներով:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...