20:29 16.04.2022
Բժիշկ Ռիտու Սալուջա-Շարման նշել է որովայնի ճարպից ազատվելու տարբերակները։ Գրում է Eat This, Not That պարբերականը: Մասնագետի խոսքով` որովայնի խոռոչում կուտակված ճարպը ծածկում է որովայնի խոռոչի օրգանները։ Շատ դժվար է դրանից ազատվել, բայց հնարավոր է՝ նվազեցնելով մարմնի ճարպի ընդհանուր տոկոսը:
Սալուջա-Շարման խորհուրդ է տվել ճարպերի դեմ պայքարել առողջ սննդակարգով։ Պետք է ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել և սահմանափակել «անպիտան» սննդի օգտագործումը:
«Այսպես սնվելը ոչ միայն կօգնի ձեզ նիհարել և նվազեցնել որովայնի ճարպը, այլ նաև ավելի շատ սննդանյութեր կապահովի, կնվազեցնի քրոնիկ հիվանդությունների ռիսկը և էներգիա կտա»,- բացատրում է նա:Սալուջա-Շարման նշում է, որ օրական պետք է ուտել 25-30 գրամ մանրաթել, օրինակ՝ ուտելիքին ավելացնել հատապտուղներ, լոբի կամ ոսպ։ Բջջանյութn օգնում է ավելի երկար կուշտ լինել, նվազեցնում է ինսուլինի մակարդակի տատանումները, նվազեցնում շաքարի և խոլեստերինի մակարդակը և բարելավում է աղիքային միկրոֆլորան:
Բժիշկը կարծում է, որ նիհարողները պետք է շաքարավազի դետոքս կազմակերպեն։ Նա ասում է, որ սկզբում առանց շաքարավազի ապրելը դժվար կլինի, բայց ժամանակի ընթացքում կսովորեք։ Քաղցրավենիքի ցանկությունը մասնագետը խորհուրդ է տալիս հագեցնել մրգով կամ մեկ բաժակ ջրով:
Սալուջա-Շարման խորհուրդ է տալիս օրական երեք անգամ ուտել, նվազագույնի հասցնել միջանկյալ սնվելը, և խուսափել չիպսերից, թխվածքաբլիթներից և կրեկերներից:
«Սնունդը պետք է բաղկացած լինի մրգերի և բանջարեղենի խառնուրդից (ձեր ափսեի 1/2), բուսական ծագման սպիտակուցներից (ձեր ափսեի 1/4-ը) և ամբողջական ձավարեղենից (ձեր ափսեի 1/4-ը): Այնուհետև, ընթրիքից հետո այլևս մի սնվեք մինչև նախաճաշ»,- խորհուրդ է տալիս սննդաբանը:
Սալուջա-Շարման բացատրում է, որ նյութափոխանակությունը, մարմնի քաշը և ճարպային պաշարները կախված են հորմոնների հավասարակշռությունից, որի վրա ազդում են մեր ֆիզիկական ակտիվությունը, քունը և սթրեսի մակարդակը: Նա խորհուրդ է տալիս օրական առնվազն 30-60 րոպե արագ քայլել և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Դա, ըստ մասնագետի, կարագացնի նյութափոխանակությունը, թույլ կտա այրել ճարպերը, բարելավել տրամադրությունը, նվազեցնել սթրեսը և բարելավել քունը։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...
13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...
12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...