10:52 16.04.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ․
«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ,
ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ:
Արդեն դարից ավելի է՝ Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի երեք հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագծում՝ առանցքային դերակատարում ունենալով մեր երկրում հասարակական կարգի, օրինականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:
Անուրանալի է իրենց աշխատանքին նվիրված և մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող ոստիկանների ներդրումը հանցագործությունների կանխարգելման, հակազդման, բացահայտման մեր ընդհանուր գործում, որը նրանք իրականացնում են պատվով, իրենց առաքելության, պետության ու հասարակության առջև պատասխանատվության խորը գիտակցումով, ծառայության հանդեպ բարեխիղճ, երբեմն անձնազոհ վերաբերմունքով:
Պետականության և դրա անշրջելիության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ, ինչի հավաստումն է նաև զինված ուժերի կողքին երկրի սահմանների պաշտպանությանը ոստիկանների շարունակվող մասնակցությունը:
Հավերժ հիշատակ մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերներին:
Հայաստանի ոստիկանությունը բարեփոխման իր շարունակվող ընթացքով վերափոխվում է քաղաքացիակենտրոն իրավապահ մարմնի, որտեղ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից զատ, մարդու, հայրենակցի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը զուգահեռվում են օրենքի, կարգ ու կանոնի պահպանության գործառույթին, ինչն արդարացիորեն
հանգեցնում է Ոստիկանության նկատմամբ հանրության հարգանքի ավելացմանը:
Տեխնոլոգիական զարգացման ազդեցությամբ հանցավորության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողերի բարձրացումը նոր մարտահրավերներ են ողջ իրավապահ համակարգի համար, և դրանց հաղթահարումը մնում է մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին ձևավորվել և զարգանում է Ոստիկանության հետ փոխըմբռնման, համագործակցության ամուր հենք և աշխատանքային առողջ մթնոլորտ:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության համակարգին մաղթում եմ երիտասարդական ավյուն, արդյունավետ աշխատանք, վետերաններին՝ առողջություն և իրենց հարազատ համակարգի զարգացման անշեղ ընթացքով ու ձեռքբերումներով հպարտանալու բազում առիթներ, իսկ Ոստիկանության գործող ծառայողներին՝ շարունակական հաջողություններ ինչպես իրենց անձնական կյանքում, այնպես էլ մշտազբաղ, կանոնակարգվածություն չենթադրող բարդ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...