Գիտե՞ք, որն է այն քաղցրավենիքը, որը կանխում է թրոմբների առաջացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գիտե՞ք, որն է այն քաղցրավենիքը, որը կանխում է թրոմբների առաջացումը

15:43 17.04.2022

Հեմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռամիլյա Գոլուբենկոյի կարծիքով դառը շոկոլադը  թրոմբոզի զարգացումը կանխող  քաղցրավենիք է, քանի որ այն պարունակում է թեոբրոմին, որն օգնում է նոսրացնել արյունը։ Նրա խոսքերը փոխանցում է «Doctor Peter» առցանց հրատարակությունը։

Մասնագետն  ասել է, որ թեոբրոմինը օրգանիզմի վրա ազդում է այնպես, ինչպես կոֆեինը՝ ընդլայնում է արյան անոթների անցանելիությունը, դարձնում դրանք ավելի առաձգական, իսկ արյունը՝ ավելի նոսր։ Թրոմբների առաջացման ռիսկը նվազեցնելու համար, ըստ Գոլուբենկոյի, օրական մի քանի կտոր շոկոլադը բավական է։

Բացի այդ, Գոլուբենկոն հիշեցրել է, որ այս քաղցրավենիքը պարունակում է բնական հակաօքսիդանտներ, պոլիֆերոններ, արգինին և B խմբի վիտամիններ, որոնք նվազեցնում են նյարդային լարվածությունը և նվազեցնում արյան բարձր ճնշումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

12:18 23.06.2025

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:13 23.06.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

12:08 23.06.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

12:05 23.06.2025

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

BACK_TO_TOP