ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

12:15 16.04.2022

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ.

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ:

Կազմավորումից ի վեր Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության կարևոր առաքելությունը: Ձեր ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում եք անում մեր երկրում հասարակական կարգի, օրինականության հաստատման ու պաշտպանության գործում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշատանքի գրավականն է, որի մասին հաճախ չէ, որ բարձրաձայնում ենք։

Համոզված եմ, որ  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և Ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների արդյունքում մեր կառույցների  համագործակցությունը որակական այլ մակարդակի կբարձրանա, կլինի ավելի արդյունավետ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման կարևոր գործում։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն, և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ` ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP