14:30 17.04.2022
Եվրոպական առողջապահական գործակալությունները կոչ են արել լրացուցիչ հետաքննություն անցկացնել Առլոնի Kinder շոկոլադի գործարանում,պայմանավորված՝ Եվրոպայում սալմոնելայի բռնկման հետ:
Երկրի հյուսիսում գտնվող Arlon գործարանի բոլոր ապրանքները հետ են կանչվել ապրիլի 8-ին՝ եվրոպական տասը երկրներում հայտնաբերված սալմոնաելայի դեպքերի մեծ քանակի պատճառով:
Բելգիայի իշխանությունները կարգադրել են դադարեցնել շոկոլադի արտադրությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Սննդի անվտանգության եվրոպական մարմինը (EFSA) հայտնել են, որ ապրիլի 8-ի դրությամբ հայտնաբերվել է սալմոնելայով թունավորման հաստատված կամ հավանական 150 դեպք, որոնց մեծ մասը՝ մինչև 10 տարեկան երեխաների մոտ:
ECDC-ի փորձագետներն ասում են, որ «հետագա հետազոտություններ են անհրաժեշտ Առլոնի արտադրամասերում ՝ բացահայտելու աղտոտման հիմնական պատճառը, ժամկետները և հնարավոր գործոնները»:
Ի՞նչ է տեղի ունեցել Arlon-ի Kinder’s գործարանում
Kinder գործարանում , որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը,2021 թվականի դեկտեմբերին հայտնաբերել է սալմոնաելա բացիլ,- հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը:
Ընկերությունը «իրականացրել է հիգիենայի որոշ միջոցառումներ և ավելացրել է արտադրանքի և վերամշակման միջավայրի նմուշառումն ու փորձարկումը», շարունակվում է ECDC-ի հայտարարության մեջ:
Այն բանից հետո,երբ նմուշները ցույց են տվել բացասական արդյունք, Kinder-ը արտադրանքը տարածել է ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Շոկոլադի հետ կապված սալմոնելայի առաջին դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում հունվարին:
Ապրիլի 8-ին Բելգիան կարգադրեց դադարեցնել արտադրությունը Kinder’s գործարանում և այնտեղ արտադրված ամբողջ Kinder արտադրանքը հետ կանչվեց:
Բելգիայի սննդամթերքի անվտանգության FASFC գործակալությունը հայտարարություն տարածեց. «Ապրիլի 8-ի դրությամբ գրանցվել է սալմոնելայի հաստատված կամ կասկածելի առնվազն 150 դեպք՝ կապված Kinder-ի արտադրանքի հետ, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Գործակալությունը արգելում է Kinder-ի արտադրանքը»:
Ferrero-ն իր հայտարարության մեջ ներողություն է խնդրել սպառողներից.«Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանենք մեր սպառողների վստահությունը», -ասված է ընկերության հայտարարության մեջ:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...
13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...
13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...