14:53 17.04.2022
Քաղցկեղածին բջիջների ուսումնասիրությունը միկրոռոբոների միջոցով երկար ժամանակ գիտաֆանտաստիկայի ժանրից էր: Շուտով այն կարող է իրականություն դառնալ Կալիֆորնիայի նորաստեղծ ընկերության գիտաշխատողների շնորհիվ, ովքեր ստեղծել են գլխուղեղում տեղադրվող միկրոռոբոտներ:
Bionaut Labs ընկերությունը ընդամենը երկու տարվա ընթացքում ծրագրում է իրականացնել առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա՝ օգտագործելով միկրոսկոպիկ ռոբոտները:
Ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսներն այժմ պարունակում են չափազանց հզոր բաղադրիչներ, որոնք ավելի փոքր են, քան բրնձի հատիկը, այնպես էլ միկրոռոբոտների տեխնոլոգիան, «որը գիտաֆանտաստիկ էր 1950-ականներին և 60-ականներին», այժմ «գիտական փաստ է», – ասել է գիտահետազոտական խմբի ղեկավար Մայքլ Շպիգելմախերը: Մենք ցանկանում ենք այդ հին գաղափարը դարձնել իրականություն»,- ասել է 53-ամյա գիտնականը : Մագնիսական պարույրները, որոնք տեղադրված են հիվանդի գանգի սահմաններից դուրս, միացած են համակարգչին, որը կարող է հեռակա կարգով ուղեղի ախտահարված հատվածում նրբորեն գործարկել միկրոռոբոտը:
Հաջողության դեպքում գործընթացը կարող է օգտագործվել Դենդի-Ուոքերի համախտանիշի բուժման համար, որը ուղեղի հազվագյուտ արատ է:
Bionaut Labs-ն արդեն փորձարկել է իր ռոբոտները խոշոր կենդանիների վրա: «Տվյալները ցույց են տալիս, որ տեխնոլոգիան անվտանգ է մեզ համար», – ասել է Շպիգելմախերը:
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...
17:33 01.05.2025
ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...
17:22 01.05.2025
Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվիՄայիսի 3-ին մայրաքաղաք Երևանում շաբաթօրյակ կանցկացվի: «Սիրելի՛ երևանցիներ, շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-նԱյսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...