Գյումրիում կոյուղատար ցանցի համար փորված խրամուղիներում շինարարները 1900-ականներին շարված բազալտե սալաքարեր են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիում կոյուղատար ցանցի համար փորված խրամուղիներում շինարարները 1900-ականներին շարված բազալտե սալաքարեր են հայտնաբերել

18:10 18.04.2022

Արդեն մի քանի օր է՝ Շիրակացի փողոցում ջրաշինարարները վերսկսել են կոյուղատար ցանցի փոխարինման աշխատանքները, որոնք անավարտ էին մնացել նախորդ տարվանից: Անցկացվելու են 1 կմ երկարության 300 մմ տրամաչափի կոյուղատար խողովակներ։ Առաջիկա երկու ամիսներին ինտենսիվ երթևեկությամբ փողոցը միակողմանի փակ կլինի։ Խողովակաշարի անցկացման համար փորվում են մոտ երկու մետր խորության խրամուղիներ: Այս ընթացքում էլ ռուսական զորանոցների մոտակայքում հողաշերտի տակից դուրս են բերել բազալտե սալաքարեր, որոնք շինարարները հավաքել են մի կողմում։

«Մենք ճանապարհի փոքր հատվածն ենք զբաղեցնում, փորձում ենք այնպես անել, որ խցանումներ չառաջանան։ Փորման աշխատանքների ընթացքում պատահում են հին քարեր, իրենք իրենցից ներկայացնում են պատմամշակութային արժեք։ Հիմա մենք հավաքում ենք այդ բուլիժնիկները, ժամանակի ընթացքում կպայմանավորվենք, թե ոնց կհանձնենք համայնքին»,- նշում է «Դորոժնիկ» ՍՊԸ տեղամասի պետ Կարեն Մելքոնյանը։

Բազալտե սալաքարերն անգամ բացված խրամուղու եզրերին են, որոշ հատվածներում դրանք հնարավոր է ձեռքի ուժով դուրս բերել հողաշերտի տակից: Մոտ 50 սմ խորության վրա բազալտե քարերը բավական լավ են պահպանվել։

1900-ականներին Ալեքպոլի փողոցների մեծ մասը եղել են հողապատ, որոշ հատվածներ սալապատված են եղել գետափերից բերված կճաքարերով, իսկ կենտրոնական ու հատուկ նշանակության փողոցները հետագայում սալապատվել են բազալտե բրուշատկաներով, որոնք ավելի ամուր ու երկարակյաց են եղել: Նախկին Պոլիգոն թաղամասում և քաղաքի տարբեր հատվածներում՝ ցարական ժամանակաշրջանում կառուցված զորանոցների շրջակայքում մինչ օրս էլ պահպանված են բազալտե սալաքարերը:

«Պոլիգոնի խճուղին կամ Շիրակացի փողոցը՝ նախկին անվանումն եմ հատուկ շեշտում, քանի որ հենց իր անունը ստացել է՝ ելնելով իր կառուցվածքից և ֆունկցիայից, այսինքն՝ փողոց, որը տանում է դեպի Պոլիգոն և մոտ 100 տարի այն ուներ խճուղի անունը, որովհետև խճապատված է եղել։ Բնական է, որ էնտեղ կարող են լինել նույնիսկ տարբեր շերտեր, ինչո՞ւ, որովհետև գտնվելով ծանր տեխնիկայի  տակ, տրանսպորտային մեծ հոսքերի ազդեցության տակ, բնական է, որ այն պետք է դեֆորմացվեր։ Դրա համար էլ սալիկապատվել են»,- բացատրում է Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը։

Համազասպ Խաչատրյանի ուսումնասիրությամբ, բազալտե բրուշատկաներով փողոցները սալապատելը բավականին թանկ և ժամանակատար գործընթաց է եղել: Դրանք կարողացել են շարել միայն փորձառու քարտաշ վարպետները, քարերը խորանարդաձև կտրելու համար  քարտաշները տիրապետել են հատուկ հմտությունների:

 

Քաղաքի որոշ փողոցներ էլ սալապատել են գերմանացի ռազմագերիները, որոնք Գյումրիում շատ են եղել։ Գերմանացիներից հետո էլի շարունակվել է էդ պրոցեսը, անգամ Տեքստիլ թաղամասը ամբողջությամբ նման կերպ է սալիկապատվել։

« Ալեքպոլի փողոցների մեծ մասը հողապատ են եղել, քաղաքում փոշի է եղել, և փողոցները սալիկապատելու անհրաժեշտություն է առաջացել։ 1907 թվականին Կարապետ Ափինյանը զեկույց է հրապարակել «Ախուրյան» թերթում, որտեղ առաջարկում է հանրային քննարկում կազմակերպել  փողոցների սալիկապատման համար։ Ցարական ժամանակաշրջանում սալապատում եղել է հիմնականում զորանոցների մասերում»,- ասում է «Բացահայտենք Գյումրին» նախաձեռնության հիմնադիր Դերենիկ Մալխասյանը։

Շիրակացի փողոցի հողաշերտից դուրս եկած բազալտե քարերն, ըստ մասնագետների, պատմական արժեք են ներկայացնում, դրանք  պետք է խնամքով հավաքվեն ու օգտագործվեն քաղաքի պատմական միջուկի սալապատ փողոցների տեսքը վերականգնելու ժամանակ: Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատողը հիշեցրեց, որ տարիներ առաջ քաղաքի հին թաղամասերում սալապատ փողոցներից մի քանիսը թողեցին ասֆալտաշերտի տակ, որով պատմական միջավայրի տեսքն է աղավաղվել։

«Դա առաջին հերթին պատմական արժեք է՝ ինչ իմաստով․ գոյություն ունի էն թյուր մտայնությունը շատ պաշտոնատար անձանց մոտ և դա գալիս է, մեղմ ասած, ոչ թե իրենց քմահաճույքից, այլ պատմական միջավայր ասած հասկացողությանը չտիրապետելուց։ Երբ որ մենք ասում ենք՝ պահպանում ենք հին քաղաքը, էդ հին քաղաքը մենակ  էդ շենքերը, տները կամ պատերը չեն, էդ հին  քաղաքը մի ամբողջ միջավայր է, որի մեջ մտնում է և՛ փողոցը, և՛ փողոցի կահավորումը։ Մեր հին փողոցները անխնա ոչնչացվում են, միջավայրը փոխված է և փոխված է արհեստականորեն»,- նշում է Համազասպ Խաչատրյանը։

Թե դեռ քանի բազալտե սալաքարեր հնարավոր է՝  դուրս գան հողաշերտի տակից, աշխատանքների ընթացքում կերևա։ Ջրաշինարարներն առայժմ մեկ կիլոմետր հատվածից փորման աշխատանքներ կատարել են մոտ 150 մետրում։ Որոշ հատվածներում դրանք պարզ երևում են ու մնում են երթևեկելի մասի ասֆալտի տակ: Ամեն սալաքարը կշռում է մինչև 10 կգ, դրանց պահպանման ուղղությամբ հսկողություն դեռ չկա, քաղաքապետարանից առայժմ Շիրակացի փողոց որևէ մասնագետ չի այցելել, ընդամենը շինարարներին փոխանցել են դրանք մի տեղ հավաքել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP