18:00 30.07.2018
Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են:
SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի է բարդացել վերջին օրերին նավթի վաճառքի շուրջ առաջացած խնդիրների պատճառով: «Նավթի վաճառքն օրըստօրե դժվարանում է, դրա հետևանքով էլ Իրանում սրընթաց անկում է ապրում ռիալը: Ազգային արժույթի անկում Իրանում՝ տարբեր ժամանակներում, միշտ էլ եղել է, բայց երբեք այսքան շատ չի եղել: Մեկ տարվա ընթացքում ռիալն արժեզրկվել է երկու անգամից ավելի: Այսօր փոխարժեքի մասին հստակ տեղեկություն չկա, նույնիսկ ասում են, թե երկրում ընդհանրապես դոլար չկա: Մեկ դոլարն այսօր վաճառվում է 10-11 հազար թումանով»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր քայլերը տանում են նրան, որ Իրանն ի վերջո համաձայնվի ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների:
«ԱՄՆ-ը, կարծում եմ, Իրանի դեպքում նույն սցենարը կկիրառի, ինչը որ կիրառեց Հյուսիսային Կորեայի դեմ»,- կանխատեսում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Վիեննայում ստորագրված «Իրան – 5+1» համաձայնագրին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այդ համաձայնագիրն, ըստ էության, չի գործում:
«ԱՄՆ-ը դուրս եկավ այդ համաձայնագրից, Եվրոպան իր ստանձնած ոչ մի պարտավորություն չի կարողացել կատարել, և կարելի է ասել, որ համաձայնագիրն այսօր մի կողմ է դրված»,- ասում է Ռուբիկ Մինասյանը:
Իրանի տնտեսական վիճակն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև հայկական համայնքի վրա: Իրանահայ լրագրողը նշում է, որ հայերը բոլոր ճգնաժամային իրավիճակներում միշտ հույս են փայփայում, թե այդպես չի մնա, բայց, ըստ նրա, քառասուն տարի է, փաստորեն, ոչինչ չի փոխվում:
«Այնուամենայնիվ, շատ իրանահայեր կան, որ, գիտակցում են իրավիճակի բարդությունը և գալիս են Հայաստան: Վերջին երկու ամսվա ընթացքում այս դեպքերի պատճառով Իրանից մեծ հոսք է եղել դեպի Հայաստան: Նրանք ձգտում են Հայաստանում ինչ-որ բիզնես սկսել: Ինքս կոչ եմ արել իրանահայերին՝ իրենց դրամը բերել Հայաստան, քանի որ անկումի պատճառով նրանք բավականին մեծ գումարներ են կորցնում, և ինչքան շուտ հանեն իրենց դրամը, այնքան՝ լավ»,- նշում է SHANTNEWS.am-ի զրուցակիցը:
Նա հայտնում է, որ Իրանում մեծ բիզնեսի մեջ նաև հայեր կան ներգրավված, օրինակ՝ հագուստի արտադրության, շինարարության, ուղևորափոխադրումների ոլորտներում հայեր կան, որոնց վրա չի կարող այս ամենը չանդրադառնալ:
Մեզ հետաքրքրեց նաև համայնքային ղեկավարության դիրքորոշումը, որի մասին Ռուբիկ Մինասյանն ասաց, որ համայնքային կառույցները, մանավանդ՝ հայկական մամուլը, չեն կարող այնպիսի տեսակետ հայտնել, որը կհակասի կառավարության տեսակետին, ուստի նախընտրում են ընդհանրապես դիրքորոշում չհայտնել: Իրանահայերը երկրից դուրս գալու ցանկություն ունեն, բայց, ինչպես մեր զրուցակիցն է հայտնում, դեպի ԱՄՆ նախկին խողովակներով այլևս անհնար է գաղթել, Եվրոպա գնալը նույնպես դժվար է, միակ ելքը մնում է Հայաստանը, որի մասին էլ այսօր մտածում են իրանահայերը:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...