18:40 19.04.2022
Երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված բնակարաններից մոտ 1300-ը դեռ սեփականաշնորհված չեն տարբեր պատճառներով։ Բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների մի մասը շարունակում է մնալ տնակներում, ըստ այդմ՝ տնակների քանդման ակտ ներկայացնել չեն կարող, մյուսներն ունեն բացակա անդամներ, ինչի պատճառով փաստաթղթերն ամբողջական չեն համարվում։ Կառավարությունում քննարկվում է սեփականաշնորհումը արագացնելու և փաստաթղթային խոչընդոտներին լուծում տալու իրավական նորմեր մշակելու հարցը։
Հովհաննես Հակոբյանի ընտանիքը 2012 թվականից բնակվում է Մուշ 2 թաղամասում։ 88-ին կորցրած 3 սենյականոցի դիմաց նույն չափով փոխհատուցում են ստացել, բայց ընտանիքը դարձել է բազմանդամ, 8 անձով 60 քառակուսի մետր մակերեսով բնակարանում ապրել հնարավոր չէր։ Ընտանիքի մի մասը ստիպված մնացել է տնակում։ Նոր բնակարանն այդ պատճառով սեփականաշնորհել չեն կարող։
Բնակարանների սեփականաշնորհման գործընթացի մեկնարկի համար պարտադիր ներկայացվող փաստաթղթեր են համարվում տնակի քանդման ակտը, բնակարանի հավաստագիրը, դրանում նշված անձանց անձնագրերը և ավելին՝ բոլորի ներկայությունը։ Որևէ մեկի բացակայության պատճառով էլ բնակարանների սեփականաշնորհում չի կատարվում։
Երկրաշարժից հետո տարբեր ժամանակներում կառուցված ու բաշխված բնակարաններից ամենաշատը չսեփականաշնորհված նորակառույց Մուշ 2/2 թաղամասում են, միայն «Երազ» համատիրության սպասարկման տարածքում եղած 1756 բնակարանից 260-ը չի սեփականաշնորհվել, դրանցից 40-ը փակ դռներն են։
«Չսեփականաշնորհված լինելու և փակ դռների պատճառով խնդիրներ ենք ունենում։ Տարբեր վթարներ, հարցեր են լինում, օրինակ, տունը ջուր է լցվում, ջուրը սառում է, կամ կոյուղին է լցվում, կտուրն է կաթում, չբնակեցված լինելու պատճառով խնդիրներ են առաջանում։ Վթարը վերացնելու համար ստիպված դիմում ենք ոստիկաններին, որ գան դուռը բացեն»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Երազ» համատիրության նախագահ Սեյրան Պոլոյանը։
Չսեփականաշնորհված 500 բնակարան էլ հաշվառված է «Անի» թաղամասում, որի կառուցումն ավարտվել է 1990-92 թվականներին։ Առանց սեփականության իրավունքի, այս բնակարաններում ապրող ընտանիքներն, ամեն դեպքում, տնակների քանդման ակտ ներկայացնելու խնդիր չունեն, նրանց պարագայում գործընթացի ձգձգումը ընտանիքի բացակա անդամների փաստաթղթերով է պայմանավորված։
Բնակարանները բաշխելուց հետո, այդ տարիներին բնակիչներին հնարավորություն էր տրվել անվճար սեփականաշնորհելու։ 2018 թվականից սկսած գործընթացը միայն վճարովի հիմունքներով է։ Կառավարության որոշմամբ՝ բնակարանների սեփականաշնորհման գործընթացը ամբողջությամբ իրականացնում է Գյումրիի քաղաքապետարանը։
«Փետրվարի 1-ից հետո, մոտավորապես 25-30 դիմումատու ունեցել ենք բնակարանների սեփականաշնորհման համար։ Ովքեր դիմել են՝ առանց խնդիրների, առանց փաստաթղթերի պակասի, նորմալ փաթեթներ են եղել»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանը։
2018-ից մինչև 2022-ի փետրվարի 1-ը սեփականաշնորհվել է 193 բնակարան։ Ներկա իրավական կարգավորումներով ընտանիքները դարձյալ չեն կարողանա սեփականաշնորհել իրենց բնակարանները, առկա խոչընդոտները մեղմելու քայլեր են փնտրում, որոնք թույլ կտան ընտանիքի բացակա անդամի պարագայում կամ կիսված ընտանիքներին շարունակել բնակվել տնակներում, բայց և սեփականաշնորհում իրականացնել։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...