19:54 25.04.2022
Գյումրին համարվում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը, թերևս ամենագրավիչն իր հին պատմական, ճարտարապետական արժեք շենքերով, կոլորիտային անկյուններով ու թանգարաններով։ Հին քաղաքի նեղլիկ փողոցներում օրվա պիկ ժամերին նույնիսկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չես գտնի։ Ներքին տուրիզմը զարգանում է։
Առանց հատուկ հետազոտության՝ նկատելի է, շեշտում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, այցելուների մեծ հոսք կա, զուգահեռ ավելանում են սրճարանները, հյուրատներն ու հյուրանոցները:
Ծառայությունների որակ ապահովելու համար մարքեթինգում գրագետ մոտեցումներ են անհրաժեշտ, որը թույլ կտա դիրքավորվել ոլորտում: Աննա Շաբոյանը որոշել է ավանդական սպասարկման մոտեցումը փոխել:
«Օրինակ՝ մեզ մոտ գալիս են ընտանիքներով։ Մտածում էինք, որ դե ընտանիքներ են, ջերմ հյուրընկալելը, հյուրասիրելը բավարար է, բայց ոչ․ հիմա հասկացանք, որ պետք է ընտրենք թիրախային խմբերի։ Գալիս են նրանք Գյումրին տեսնելու, պետք է հասկանանք՝ ինչպես ուղղորդենք իրենց, ինչ են նախընտրում»։
«Մարքեթինգ անելու հմտությունը պակասում է»,- նշում է հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը: Ըստ նրա՝ Գյումրիից Շիրակի մարզի այլ բնակավայրեր տուր այցերը ընդլայնել է պետք, քաղաքից զբոսաշրջիկին ուղղորդել մարզի հետաքրքրական վայրեր, որոնք ևս ոչ պակաս գրավչություն ունեն։
«Ցավոք, պետք է ասեմ, որ խնդիրն այն է, որ ամեն ինչ կենտրոնացված է Գյումրիում, թեև Շիրակում բազմաթիվ հետաքրքրական վայրեր կան, կլաստերներ, օրինակ՝ Աշոցք, Ամասիա, Արթիկ, Պեմզաշեն, Հառիճ, որտեղ շատ հետաքրքիր վայրեր կան, արգելոցներ։ Իրականում պակասում են որպես այցելավայր մարքեթինգ անելու և ճանաչելու հմտությունները»,- նշում է հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը»։
Զբոսաշրջության ակտուալ ձևերից մեկը նաև փորձառնական զբոսաշրջությունն է, պարզ ասած, վառ անհատականությունները, արվեստագետները, այլ բնագավառի տարբերվող մարդիկ կարող են իրենց խոսք ու զրույցով հետաքրքրություն առաջացնել: Խնդիրը ունեցած պոտենցիալը սահուն ռեալիզացնելն է:
«Պրոդուկտը գոյություն ունի, մենք չունենք պրոդուկտը փաթեթավորմամբ հանրաճանաչ դարձնելու, մեր պրոդուկտը զբոսաշրջիկներին ներկայացնելու ունակությունները և դա բոլոր մակարդակներում է»,- նշում է Զեյթունցյանը։
Ամռան ամիսներին Հանրապետության երկրորդ քաղաքում տուրիստների մեծ հոսք է լինում: Գյումրիի դիտարժան վայրերից գոնե մեկ լուսանկար ունենալու համար մի քանի ժամով են գալիս, հաճախ էլ տարբերվող քաղաքում այլ բնակավայրերի նորապսակներն իրենց հարսանիքներն են անում, կոլորիտային միջավայրն ու անգամ խոհանոցն այստեղ համատեղելի են։
Գյումրիից դուրս զբոսաշրջային ուղղություններ ծավալելու համար սպասարկման ծառայությունների մի ամբողջ շղթայի զարգացում է անհրաժեշտ ապահովել նաև։ Մարզի պոտենցիալն այս ոլորտում մեծ է, բայց սպասարկման հնարավորություններն են թերի։ Ըստ ծրագրի փորձագետների՝ դրա համար անհրաժեշտ է գոնե երեք հիմնական բաղադրիչներով առաջնորդվել՝ շարունակ աշխատել նորամուծությունների ուղղությամբ, ընտրել ճիշտ թիրախային խմբեր և ճիշտ ներկայացնել պոտենցիալը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...