Կինը նիհարել է 23 կիլոգրամ և պատմել իր մեթոդի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Կինը նիհարել է 23 կիլոգրամ և պատմել իր մեթոդի մասին

21:23 30.04.2022

Մեծ Բրիտանիայի բնակչուհին, ով չէր կարող մեկ օր ապրել առանց չիփսերի և շոկոլադի, երկու տարվա ընթացքում կարողացել է նիհարել 23 կիլոգրամ։ Նա նիհարելու իր մեթոդը պատմել է Daily Express-ին։

Չորս երեխաների 32-ամյա մայր Մելանի Լոուրենսը Լինքոլնշիրից կարծում է, որ գիրացել է մշտական ​​զբաղվածության պատճառով։ Նա գրեթե երբեք չի հասցրել նորմալ նախաճաշել, իսկ կեսօրին  շատ չիփսեր ու շոկոլադ է կերել։ Երբեմն  դիետա էր պահում, բայց անպիտան սնունդը շատ շուտով զրոյացնում էր նրա ջանքերը, և նա ավելի էր գիրանում:

2020 թվականի հուլիսին  նա մի ամսագրում  կարդում է, թե նիհարելու համար պետք է օրական 15-20 հազար քայլ անել և սպառած կիլոկալորիաների քանակը նվազեցնել օրական մինչև 1900: Նա որոշեց փորձել. իր սիրելի չիպսերն ու շոկոլադը փոխարինեց առողջ սնունդով և սկսեց կանոնավոր կերպով երկար զբոսնել։ «Բայց հետո ես սկսեցի հետևել իմ սննդակարգին և տեսա, թե որքան կալորիական  են այն մթերքները, որոնք ես օգտագործում էի»:

Մեթոդը պարզվեց,  շատ արդյունավետ է։ Ըստ Լոուրենսի, նիհարելուց առաջ նա ատում էր հենց այն միտքը, որ ինչ-որ մեկը նայում է իրեն. նա այնքան անվստահ էր իր նկատմամբ: «Եվ հիմա ես չեմ կարող սպասել տաք եղանակին, որպեսզի բոլորին ցույց տամ  իմ զարգացած մկանները», – ամփոփել է նա իր պատմությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

10:39 02.05.2025

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

BACK_TO_TOP