15:59 26.04.2022
Մեր երկրում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ընդունվելու են եռամյա ազգային ծրագրեր ու դրանց իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատելու է Կառավարությունը:
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակն է որոշ եզրույթներ նույնականացնել ՀՀ Քրեական նոր օրենսգրքի եզրույթների հետ, ինչպես նաև ավելացնել նոր դրույթներ:
Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը կհաստատի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Կառավարությունը նաև սահմանելու է զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները:
Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների հաստատումը սահմանելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, քանի որ նույնացման հանձնաժողովը գործում է նախարարության ենթակայության ներքո:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք աշխատանքային հանդիպումների ժամանակ նախապես քննարկվել են հանձնաժողովում: Փոփոխություններն ընդունվել են:
Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը նշել է, որ բոլոր կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և կանխարգելման համար ավելի ամուր հիմքեր սահմանելուն: ԱԺ պատգամավորը կարևորել է գործողությունների ազգային ծրագրի շարունակականությունը՝ նշելով, որ պատգամավորների առաջարկով հաջորդ ծրագիրը կմշակվի և կգործի մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը:
«Գործող ծրագրի ավարտին մենք կունենանք նոր ծրագիր՝ առանց ընդմիջումների»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր գործընկերները գործուն ներդրում են ունեցել նախագծի լավարկման գործում, թեև նրանք կեսից բոյկոտել են աշխատանքային քննարկումը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Նշենք, որ հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում:
08:18 21.07.2025
Չինաստանի ԱԳՆ. Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները հուլիսի 24-ին կայցելեն ՉինաստանԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության […] ...
08:08 21.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 21.07.2025
Եղեգնաձորում փրկարարները շինության նկուղային հարկից հեռացրել են մոտ 150 տոննա ջուրՀուլիսի 20-ին, ժամը 19։51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից (մոտ 1500քմ) հեռացրել են մոտ 150 տոննա […] ...
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...