19:05 26.04.2022
Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցութամբ և հայտնել, որ վաղը սուբվենցիոն հայտերի ամբողջական նախագծային փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է, բայց համայնքներից դեռ որևէ նախագիծ մարզպետարանը չի ստացել։
2022 թվականի սուբվենցիոն նախնական 44 ծրագրային հայտ է ներկայացրել Շիրակի մարզը, բոլորն էլ նախնական հավանություն ստացել են։ Մինչև ապրիլի 27-ը համայնքները մարզպետարան են ներկայացնելու իրենց առաջարկած ծրագրերի վերջնական նախագծային փաթեթները, որը չեն կատարել։
«Մեկ օր է մնացել, և մենք որևէ համայնքից մինչ այս պահը չունենք ստացած նախագծային աշխատանքներ։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց այս պարագայում, երբ ժամկետներից ուշ կլինեն, այդ սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը ես ինքս դնում եմ կասկածի տակ»,- հայտարարել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Սուբվենցիոն հայտերի նախագծերի ներկայացման ուշացումների պատճառը նախագծողների մեղքով է, միևնույն ժամանակ, օբյեկտիվ պատճառաբանությամբ՝ հայտերը շատ են, կամ համայնքներն են ուշ ներկայացնում, ինչի պատճառով նախագծողները չեն հասցնում։ Նման իրավիճակում չհայտնվելու համար, մարզպետը հայտնել է, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերը համայնքները ներկայացնելու են այս տարվա սեպտեմբերին։ 2022-ի նախագծերին սպասելիս նախորդ տարիներին կատարված սուբվենցիոն աշխատանքների թերություններն են նաև բացահայտվում։
«Ավարտված սուբվենցիոն ծրագրերը, որոնք ունեն երաշխիքային ժամկետներ, եթե շինարարն ինչ-ինչ թերություններ թույլ է տվել, ապա մեր միջամտությամբ փորձենք ստիպել, որպեսզի շտկի։ Շատ դեպքերում պայմանագրերը կնքվում են 1 տարի երաշխիքային ժամկետով, և ժամկետից հետո մենք շինարարին չենք կարող թերությունները վերացնելու պահանջներ ներկայացնել։ Այս հարցը շարունակում է մնալ բավականին խնդիրներով հագեցած»,- նշել է մարզպետը։
Առայժմ այդպիսի անլուծելի վիճակ է նախկին Արփի համայնքում։ Անցած տարի սուբվենցիայով 2000 մետր խմելու նոր ջրագիծ է կառուցվել, ևս 1750 մետրը վերանորոգվել է, սակայն Զարիշատ և Բերդաշեն գյուղերը ջուր չունեն։ Նոր խոշորացված Ամասիա համայնքի ղեկավարը նշում է՝ փաստաթղթերը չեն փոխանցվել իրենց, տեղյակ չէ, թե ինչ թերություններ են եղել, որի պատճառով գյուղերը մնում են ջրազուրկ։ Շինարարի աշխատանքը լիարժեք չի համարվել, և մարզպետարանն այն չի ընդունել։
Համայնքներում ապօրինի շինարարությունների թեման խորհրդակցության օրակարգից դուրս չմնաց։ Խոշորացված համայնքներում չթույլատրված նոր շինություններ չեն հայտնվել, հները օրինականացնելու գործընթացներ են կատարվում։ Անօրինական շինություններ հայտնվել են Գյումրիում։
«Այս պահին Գյումրիում արձանագրված 4 դեպք ունենք, դրանցից 2-ի մասով խնդրել ենք տեսչական մարմնին իրականացնել իրենց պարտականությունները և գրություն ենք ուղարկել համայնքապետին օրենքով սահմանված կարգով կանխել այդ գործընթացը։ Մի այդպիսի գործընթաց ունենք Սայաթ-Նովայի պուրակում»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։
Ի պատասխան՝ Գյումրիի քաղաքապետը հայտնել է, որ տվյալ տարածքի շինարարության համար քաղաքապետարանը գրություններ է ուղարկել դատախազություն և ոստիկանություն, սպասում են նրանց արձագանքին։
«Մենք մեր մասով վարույթ իրականացրել ենք, տուգանվել է 2-րդ անգամ, եթե չեմ սխալվում՝ անցած տարի՝ 2,5 մլն դրամ։ Սպասում ենք, տեսնենք՝ երկու գերատեսչություններից ինչ ընթացք կլինի»,- ասել է Գյումրիի քաղաքապետը։
Տարածքը տնտեսվարողին ժամանակին տրամադրվել է վարձակալական հիմունքներով, այն հետ վերցնելու համար այժմ դատական գործընթաց է, առաջին ատյանի դատարանի հօգուտ քաղաքապետարանի վճիռը վարձակալը բողոքարկել է։
Քաղաքապետի պատասխանին որպես հավելում՝ մարզպետը համայնքների ղեկավարներին տեղեկացրեց նաև, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ, երբ համայնքն ու տեսչական մարմինն արձանագրում են ապօրինի շինությունը, առանց դատական վճռի, համայնքն իրավունք ունի իրականացնել շինարարության կասեցում և քանդման գործընթաց։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...