20:31 26.04.2022
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում. 911 ծառայությունից հայտնել են, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։ Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը:
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության որոնողափրկարարական միջոցառումներին միացել են ոստիկանության աշխատակիցներ, նաև՝ տեղի բնակիչներ։ Ժամը 18.30-ի սահմաններում, մոր նշած վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դեբեդ գետում որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացին հայտնաբերել է անգիտակից աղջնակին։ Նա տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, ապա՝ Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, և ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Որոնողափրկարարական աշխատանքի բարեհաջող ավարտից հետո էլ, սակայն, ոստիկանների միջոցառումները չավարտվեցին։ Հարկավոր էր ճշտել միջադեպի բոլոր հանգամանքները. և ճշտեցին։
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ին, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից բաժին բերման ենթարկվեց երեխայի մայրը։ Նա հաղորդում տվեց, որ ժամը 17.10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը: Այնուհետև նրան են մոտեցել պատահական անցորդներ, որոնց նա հայտնել է, թե երեխան ընկել է գետը։ Այդ անձինք էլ ահազանգել են 911։
Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Մայրը ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...
08:30 21.07.2025
Իրանում գազի պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԻրանի հյուսիսային Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում գազի պայթյունից երկհարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել, հայտնել է քաղաքային հրշեջ ծառայության ղեկավար Շահրամ Մոմենին։ «Մի քանի ժամ առաջ Ռաշտի Բահոնար փողոցում գազի պայթյունի հետևանքով ավերվեց երկհարկանի շենք, որտեղ տեղակայված էին ոսկերչական խանութ, օտար լեզուների դպրոց և խաղային ակումբ։ Այս միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն […] ...
08:18 21.07.2025
Չինաստանի ԱԳՆ. Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները հուլիսի 24-ին կայցելեն ՉինաստանԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության […] ...
08:08 21.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 21.07.2025
Եղեգնաձորում փրկարարները շինության նկուղային հարկից հեռացրել են մոտ 150 տոննա ջուրՀուլիսի 20-ին, ժամը 19։51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից (մոտ 1500քմ) հեռացրել են մոտ 150 տոննա […] ...
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...