Թերապևտը զգուշացրել է դեղերի և ալկոհոլի համակցման վտանգների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Թերապևտը զգուշացրել է դեղերի և ալկոհոլի համակցման վտանգների մասին

21:27 30.04.2022

Թերապևտ Թինա Պետրովսկայան ասել է, որ դեղերի և ալկոհոլի միաժամանակ օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել և նույնիսկ հանգեցնել մահվան։ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում մասնագետը թվարկել է դեղերի և ալկոհոլի ամենավտանգավոր համակցությունները։

Բժիշկը հիպերտոնիկ հիվանդներին զգուշացրել է, որ խստիվ արգելվում է արյան բարձր ճնշումը նվազեցնելու դեղերը համատեղել ալկոհոլի հետ, քանի որ դա կարող է առաջացնել հիպերտոնիկ կրիզ։ Պետրովսկայայի խոսքով՝ ալկոհոլն առաջացնում է արյան անոթների կտրուկ լայնացում, իսկ հետո՝ նեղացում, որը կարող է առաջացնել սպազմ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է զարկերակային ճնշման տատանումների։ Հետևաբար, սրտանոթային համակարգի պաթոլոգիաների դեպքում թունդ ալկոհոլային խմիչքները հիմնականում հակացուցված են: Թերապևտը նշել է, որ վտանգավոր է նաև ալկոհոլի և խոլեստերինն իջեցնող դեղամիջոցների  և ցավազրկողների միաժամանակյա օգտագործումը։

Պետրովսկայան նաև նշել է, որ պետք չէ ալկոհոլի հետ խառնել  թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ընդունումը։ «Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ խմել, երբ մարդը հակահոգեբուժական կամ հոգեմետ դեղեր է ընդունում, օրինակ՝ շիզոֆրենիայի կամ դեպրեսիվ խանգարումների բուժման համար. դա կարող է առաջացնել անվերահսկելի ռեակցիաներ», – բացատրել է նա:

Եզրափակելով՝ բժիշկը հիշեցրել է, որ, ընդհանուր առմամբ, գոյություն ունեցող դեղերի մեծ մասը լավ չի համադրվում ալկոհոլի հետ, քանի որ թունդ ըմպելիքների բաղադրության մեջ պարունակվող էթանոլը կա՛մ անվերահսկելիորեն ուժեղացնում է դեղերի ազդեցությունը, կա՛մ չեզոքացնում է դրանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

BACK_TO_TOP