Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. Շավարշ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. Շավարշ Քոչարյան

19:36 20.02.2018

Գլոբալ առումով կա երկու մոտեցում՝ կամ քաղաքակրթությունների բախում, կամ համագործակցություն։ Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. ապագան, այնուամենայնիվ, ոչ թե բախումն է, այլ համագործակցությունը։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Փոխնախարարը որպես օրինակ ներկայացրեց Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, որը պատժամիջոցների տակ էր, սակայն հայ-իրանական հարաբերություններին ընմբռնումով էր մոտենում ԱՄՆ-ն։ Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է հարավօսական խնդրին, որը հակադիր բևեռներում է դրել Ռուսաստանին և Վրաստանին։ Բայց Հայաստանը լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ միաժամանակ։

«Մեծ հավակնություն կլիներ հայտարարել, որ մենք միջնորդ ենք և այլն։ Բայց, այնուամենայնիվ, մենք օրինակ ենք և հարթակ ենք (կարող ենք այդպիսին լինել), որը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, ապագան համագործակցությունն է», – նշեց Քոչարյանը։

Եվրամիությունը և Եվրասիական միությունը տնտեսական բլոկներ են և միմյանց կձգեին, եթե չլինեին քաղաքական խոչընդոտներ։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը ցույց է տալիս, որ նման մերձեցում հնարավոր է։

Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

21:25 15.06.2025

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

21:20 15.06.2025

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

21:15 15.06.2025

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

20:48 15.06.2025

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...

BACK_TO_TOP