Շաբաթական 30 բանան և հնարավոր է նիհարել 38 կիլոգրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Շաբաթական 30 բանան և հնարավոր է նիհարել 38 կիլոգրամ

23:50 30.04.2022

ԱՄՆ Ինդիանա նահանգի 32-ամյա բնակչուհի Քեթի Բրենեմանը նիհարել է 38 կիլոգրամ մրգային սննդակարգի շնորհիվ, որը ենթադրում է շաբաթական ավելի քան 30 բանան ուտել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Ըստ ամերիկուհու՝ նիհարելուց առաջ նա կերել է ծանր տնական սնունդ, կենդանական ծագման մթերքներ: Նրա առավելագույն քաշն այն ժամանակ հասնում էր 101 կիլոգրամի։

2014 թվականին Բրենեմանը որոշեց դառնալ բուսակեր: Նա հույս ուներ, որ դա կօգնի իրեն նիհարել, բայց չտեսավ այն արդյունքը, որին  ձգտում էր: Այնուհետև կինը փորձեց մրգերի վրա հիմնված դիետա, որը պահանջում էր հիմնականում հում մրգեր ուտել որոշ բանջարեղենով, ընկույզով և սերմերով: Այս անգամ նա սկսեց արագ նիհարել և ի վերջո նիհարեց մինչև 63,5 կիլոգրամ: Այժմ Բրենեմանը նախաճաշին և ճաշին հում մրգեր  է ուտում և հյութեր է խմում, իսկ ընթրիքին՝ աղցան կամ բուսական ուտեստ: Ամեն շաբաթ նա օգտագործում է հինգ փունջ բանան, մեկ տուփ մանգո, մի տուփ խուրմա և երեք ձմերուկ։ Սննդային նյութերի  պակասը փոխհատուցելու համար սննդային հավելումներ է ընդունում ջրիմուռներից՝ վիտամին B12-ով և DHA/DHEA-ով: Ձմռանը նա լրացուցիչ վիտամին D է խմում:

Բրենեմանը խոստովանում է, որ մրգերի վրա հիմնված սննդակարգն ունի բացասական կողմեր: «Մրգակեր լինելը սահմանափակում է այն, ինչ կարող եմ ուտել, երբ ես դրսում եմ ճաշում: Այնուամենայնիվ, համաճարակից հետո ես դեռ  քիչ եմ դուրս գալիս տնից, ուստի անցումը դժվար չէր ինձ համար»,- բացատրում է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

09:30 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...

Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ է

09:25 02.05.2025

Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ է

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն

09:14 02.05.2025

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

09:10 02.05.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...

BACK_TO_TOP