19:06 28.04.2022
Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում հող մշակելու, հողից բերք ստանալու պայմանները խիստ նվազ են։ Գյուղը սահմանին շատ մոտ է, բայց սահմանամերձի կարգավիճակ չունի, արտոնություններ էլ, հետևաբար, չեն գործում։ Վարուցանք անելուց հետո բերքատվություն ապահովելու համար խիստ անհրաժեշտ ոռոգման ջրից զրկված է գյուղը, ցանում են անձրևի հույսով։
Ոռոգելի չեն, բայց մշակովի մոտ 600 հեկտար ցանքատարածք ունեն։ Արեգնադեմցիները ներկայացնում են, թե անցած տարվա եղանակային պայմաններն ինչպես են ազդել բերքի վրա։
«Հիմա որ սերմը որ ցանում ենք, անցյալ տարվանն է, նվազ է՝ երաշտի տարի էր, անձրև չկար, ոռոգման ջրի հնարավորություն չկար»։
«Գարնանացանի աշխատանքները սկսվել են․ սերմացուի հարցն է, պարարտանյութը թանկ է, դիզվառելանյութը թանկ է, մարդիկ կան, որ իսկապես հնարավորություն չունեն ցանք անելու, շատ ցավալի է»,- ասում է Արեգնադեմ համայնքի վարչական ղեկավար Աշոտ Պողոսյանը։
Գարնանացան սերմացուի սուբսիդավորում չեղավ, անցած տարվա նվազ բերքից թե պահած սերմացու ունեն, դա են ցանում, կամ էլ ֆերմերային տնտեսություններից գնում են թանկով։ Թանկից էժանը չկա՝ այս մոտեցումը հողագործի մոտ չի աշխատում, քանի որ երաշխիք չունի, որ ստացած բերքը կփակի ծախսերը, երբ գյուղը չունի ոռոգման ջուր, հետն էլ կարկուտն ու երաշտը կարող են վնասել։ Թանկ ծախսերին այս տարի ավելացել է նաև պարարտանյութը, որի գինը նույնիսկ պետության սուբսիդավորումից հետո էլ գյուղացուն ձեռնտու չէ։
«Առաջ մեկ պարկի համար 9000 դրամ էինք վճարում, ներկրողները հիմա 21․000 են ասում։ Պիտի 12․000-ը վճարի գյուղացին՝ մեկ պարկի հաշվով, կրկնակի ավելի է, մարդիկ հնարավորություն չունեն վճարելու»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը։
Բազմամյա մշակաբույսերին ևս հողագործը պարարտանյութ է տալիս։ Անցած տարվա երաշտային պայմաններում Արեգնադեմում խոտ ու այլ անասնակեր չքաղեցին։ Վաճառվողն էլ թանկ էր, ստիպված անասնագլխաքանակն են կրճատել։
«Առաջ 10-12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեի, հմի 3 հատ է մնացել, խոտը թանկ էր՝ չառա»,- ասում է գյուղացին։
Սերմացուի, վառելիքի, պարարտանյութի թանկ լինելուց դժգոհ գյուղացին, ամեն դեպքում, հողն անմշակ չի թողնում, ասում է, թե հեկտարի փոխարեն գոնե կեսը կցանի, որ հացի ալյուրը քաղաքից չառնի, անասնակերն էլ՝ ուրիշ գյուղերից։
«Ճամփորդի գործն էլ Աստված գիտե, եթե եղանակը լավ եղավ, գոնե 1 հեկտարից 2 տոննա էլ ստանանք՝ լավ կլինի»։
Գյուղն ունի 84 տնտեսություն։ Մարտ ամսվա ձնառատ օրերին են ապավինում, հողագործն իր տարիների փորձով կանխատեսումներն ունի՝ ձյունը շատ է եկել, ուրեմն, բերքն էլ լավ կլինի։ Ամբողջ Ամասիայի տարածաշրջանի հողերի մոտ 70 տոկոսը ոռոգելի չեն։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...