Ինչպե՞ս գրանցվել Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

Ինչպե՞ս գրանցվել Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում

10:36 28.04.2022

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախևառաջ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում 👉https://www.petekamutner.am/Content.aspx…

Ինչպե՞ս գրացվել

Տարբերակ 1️⃣

Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա www.petekamutner.am-ից պետք է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմել «Գրանցվել» կոճակը: Այնուհետև լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Տարբերակ 2️⃣

Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ։ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։

Տարբերակ 3️⃣

Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք նաև այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր:
Վերջ, գրանցումն ավարտված է✅

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

BACK_TO_TOP